Արմինֆո. Միջազգային հարաբերություններն այսօր բնորոշվում են հավաքական անպատասխանատվությամբ։ ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։
"Այդ անպատասխանատվության շրջանակներում իրականություն են դառնում միայն
Չինաստանի կամ Ռուսաստանի առաջնորդների հայտարարությունները կամ որոշումները: Մինչդեռ, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի կամ, նույնիսկ, ԱՄՆ-ի առաջնորդների հայտարարությունները
բացարձակապես ոչինչ չեն նշանակում եւ, որպես կանոն, դուրս են գրվում որեւէ մեկի կամ որեւէ բանի վրա:
Բայց, փոխարենը, հավաքական Արևմուտքը նախընտրում է կետ առ կետ բորբոքել այն ամենը, ինչ
միայն հնարավոր է։ Ռուսաստանի տակ: Ընդ որում, ինչպես մեր սահմանների անմիջական շրջագծով, այնպես էլ հեռավոր սահմաններին", - ընդգծել է նա։
Նման քաղաքականության վերջին օրինակներից Սատանովսկին առանձնացրել է Լեռնային Ղարաբաղում օգոստոսյան սրացումը, ինչպես նաեւ Կոսովոյում իրավիճակը սրելու փորձը: Նրա կարծիքով՝ չբավարարվելով Ուկրաինայով, ԱՄՆ-ը այժմ բորբոքում է այն ամենը, ինչի մեջ միայն հնարավոր է ներքաշել Ռուսաստանին։ Այս լույսի ներքո՝ արեւելագետն ուշադրություն է հրավիրել հայ-ադրբեջանական հակամարտության հերթական սրման եւ ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բըրնսի' Հայաստան կատարած այցի միջեւ ժամանակային կապի վրա:
Նույն կերպ Սատանովսկին կանխատեսում է իրավիճակի հերթական սրում Ղազախստանում, ինչպես նաև ողջ Միջին Ասիայում։ Նրա գնահատմամբ ՝ առավել հավանական է Ղրղզստանում քայքայիչ սցենարը, ինչպես նաեւ վերջին շրջանի կարակալպակյան խնդիրները, ըստ արեւելագետի, Ուզբեկստանում սկսվել են ամենեւին ոչ պատահական։
Մինչդեռ, մեկնաբանելով Մոսկվայի դիրքորոշումը ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ, Սատանովսկին ընդգծել է, որ Մոսկվան, ավանդաբար, ձգտում էր հավասարակշռված կարգավորման դեռ մինչեւ 44-օրյա պատերազմը: Եվ սեփական մոտեցումների շրջանակում Երևանին առաջարկում էր շատ ավելի լավ պայմաններ, քան նրանք, որոնց Հայաստանն ստիպված եղավ գնալ 2020 թվականի նոյեմբերի 9-ին։ "Նույնիսկ պատերազմի առաջին օրերին ռուս դիվանագետները Հայաստանին շատ ավելի լավ պայմաններ էին առաջարկում", - հավելել է նա:
"Կարևոր է նշել, որ Հայաստանի վարչապետ Փաշինյանը հրաժարվել է ՌԴ առաջարկներից, որոնց համաձայնել է Ալիևը։ Հասկանալի է նաև, որ այն բանից հետո, երբ Փաշինյանը տապալեց այն ամենը, ինչը միայն հնարավոր է, այդ առաջարկների մասին ակնթարթորեն մոռացան նաև Բաքվում։ Այսպես թե այնպես, Հայաստանը կարող է լինել Ռուսաստանի դաշնակիցը՝ ի տարբերություն ձեր երկրի որոշ պետական կառույցների ղեկավարների", - ամփոփել է Սատանովսկին։