Արմինֆո.Օգոստոսի 15-21-ը Սեւանա լճի մակարդակը իջել է 1սմ-ով եւ կազմել` 1900.60մ (21.08.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 5 սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 17սմ-ով։ Այդ մասին ասվում է Հայաստանի րջտակա միջավայրի նախարարության հաղորդագրությունում:
Նաեւ նշվում է, որ ոռոգման նպատակով Սեւանա լճից իրականացված ջրառի չափաքանակը օգոստոսի 15-21-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 16.286 մլն խմ, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ հունիսի 3-ից օգոստոսի 21-ը ներառյալ՝ 129.800 մլն խմ:
Արփա-Սեւան ջրատարով օգոստոսի 15-21-ն ընկած ժամանակահատվածում Սեւանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.686 մլն խմ, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 21-ը ներառյալ՝ 151.660 մլն խմ:
Հիշեցնենք, որ գործող օրենսդրության համաձայն, Սեւանա լճից առավելագույն ջրառը չպետք է գերազանցի տարեկան 170 մլն խմ: Լրացուցիչ ջրառի համար պահանջվում է երկրի խորհրդարանի թույլտվություն։