Արմինֆո. Պարզվել է "Սուրմալու" առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անհետ կորած համարվող վերջին անձի ինքնությունը ։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԻՆ մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։ Նրա գրառման համաձայն, զոհված քաղաքացին Գագիկ Կառլենի Կարապետյանն է։
«Անհետ կորած համարվող քաղաքացիներից մեկը նույնականացվել է։ Մահացած քաղաքացին Գագիկ Կառլենի Կարապետյանն է։ Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16 քաղաքացու մարմին, բոլորը նույնականացված են», - գրել է մամուլի քարտուղարը։