


Արմինֆո."Փեթակ" առևտրի կենտրոնի տնտեսվարողները իշխանություններից պահանջում են նշել հստակ օր, երբ կարող են վերադառնալ աշխատանքի։ Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
«Փեթակ» առտևրի կենտրոնի տնտեսվարողները պահանջում են հստակ օր հայտարարել՝ թե երբ կարող են վերադառնալ աշխատանքի։ Այս պահին Ոստիկանության, Քննչական կոմիտեի և ԱԻՆ պաշտոնյանները քննարկում են ելք գտնել տնտեսվարողների բնականոն աշխատանքի վերադառնալու ուղղությամբ։ Որոշումը կայացնելուց հետո հայտարարություն կտարածվի», - գրել է մամուլի քարտուղարը:
"Սուրմալու" առևտրի կենտրոնի հարևանությամբ գտնվող "Փեթակ" տոնավաճառը փակվել է օգոստոսի 14-ին՝ առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից անմիջապես հետո։



