Արմինֆո. Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հերթական հանդիպումն է անցկացրել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի եւ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Հիքմեթ Հաջիեւի հետ: Այս մասին "Twitter" - ում գրել է ԵՄ հատուկ
ներկայացուցիչը։
"Բրյուսելում մենք Հիքմեթ Հաջիեւի եւ Արմեն Գրիգորյանի հետ արգասաբեր եւ արդյունավետ քննարկումներ ենք անցկացրել ադրբեջանահայկական հարաբերությունների եւ այդ գործընթացին ԵՄ մասնակցության հարցերի շուրջ", - նշել է նա: