Արմինֆո.: Թուրքիան Ռուսաստանի հետ բանակցում է Հայաստանի Սյունիքի մարզով միջանցք բացելու շուրջ (այսպես կոչված ՝ Զանգեզուրի միջանցք)։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի առեւտրի փոխնախարար, մաքսային վարչության պետ Ռեզա Թունա
Թուրաղայը։
"Զանգեզուրի միջանցքի բացման շուրջ Ռուսաստանի հետ բարձր մակարդակի բանակցությունները շարունակվում են։ Մենք ակնկալում ենք, որ միջանցքը կբացվի ամենամոտ ժամանակներս", - ըստ «Սպուտնիկ-Ազերբայջան»-ի՝ ասել է նա։
Թուրք փոխնախարարի ասելով՝ այսօրվա դրությամբ "միջանցքի շուտափույթ բացման հարցը կարեւորագույններից մեկն է՝ ադրբեջանաթուրքական առեւտրային հարաբերությունների ընդլայնման առումով": Նա նշել է, որ Թուրքիան նպատակ ունի Ադրբեջանի հետ ապրանքաշրջանառությունն ավելացնել ներկայիս 5 մլրդ դոլարից մինչեւ 15 մլրդ դոլար, եւ այդ համատեքստում կարեւոր է ժամանակին բացել միջանցքը:
Ուշագրավ է, որ պաշտոնական Երևանը հերքում է միջանցքային տրամաբանությամբ տրանսպորտային ճանապարհի բացման շուրջ բանակցությունների փաստը։ Սակայն, օգոստոսի 18-ին հայտնի դարձավ, որ հայկական կողմը անցակետեր կստեղծի հայ-ադրբեջանական պետական սահմանի 3 տեղամասերում՝ Սոթք, Երասխ եւ Քարահունջ։ Համապատասխան նախագիծը մշակել է ՀՀ ԱԱԾ-ը։
Նոր սահմանային անցակետեր կտեղադրվեն Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքից մինչև Քարվաճառ, Արարատի մարզի Երասխ համայնքից մինչև Սադարակ, և Սյունիքի մարզի Քարահունջ համայնքից մինչև "Էյվազլի" ավտոճանապարհներին: