Արմինֆո.Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթունի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, հեռագրում ասված է.
«Ձեզ և ողջ հայ ժողովրդին իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ, ինչը հանգեցրել է բազմաթիվ զոհերի:
Խնդրում եմ Ձեզ իմ կարեկցանքի խոսքերը փոխանցել զոհերի հարազատներին և վիրավորներին»: -