Արմինֆո. Անցած շաբաթվա ընթացքում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման1713 նոր դեպք, մահացել է 6 մարդ։ Այդ մասին հաղրոդում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Ինչպես նշում է աղբյուրը, համավարակի սկզբից ի վեր կորոնավիրուսով հիվանդացել է 430361 մարդ, մահացել է 8643 մարդ: Անցած շաբաթվա ընթացքում հիվանդությունից ապաքինվել է 1704 քաղաքացի, իսկ համավարակի սկզբից ի վեր՝ 417865 հիվանդ: Նշված ժամանակահատվածում իրականացվել է 6820 թեստավորում, համավարակի սկզբից ի վեր՝ 3172116:
Առողջապահության նախարարությունը նաև հաղորդում է, որ պատվաստվել է 2 236 530 մարդ, որից 1 143 530-ն ստացել է առաջին չափաբաժին, 2-րդ չափաբաժին՝ 1 020 470-ի, բուստերային չափաբաժնով պատվաստվել է 67 140 քաղաքացի: