Արմինֆո.44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների ծնողներն օգոստոսի 10-ի առավոտից բողոքի ակցիա են անցկացնում ՀՀ պաշտպանության նախարարության շենքի դիմաց:
Նրանք պահանջում են հանդիպում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Մարտակերտի 5-րդ պաշտպանական շրջանի 4-րդ գնդի հրամանատար Պավլիկ Քյարամյանի հետ, ում մեղադրում են իրենց որդիների մահվան համար։ Նրանք վրդովված են, որ Պավլիկ Քյարամյանն արժանացել է "Մարտական խաչ" առաջին աստիճանի մեդալի։ Երկու ժամ տևած բողոքի ակցիայից հետո իրավիճակը գերատեսչության մոտ թեժացել է՝ այն բանից հետո, երբ պաշտպանական գերատեսչությունում, ծնողների խոսքով, նրանց հայտնել են, որ Սուրեն Պապիկյանը տեղում չէ եւ հանդիպման ժամանակ չունի։ Ցուցարարները վրդովված են, որ արդեն մոտ երկու ժամ է՝ իրենց ոչ ոք չի ընդունում։
Հավելենք, որ պատերազմի ժամանակ զոհվել են Մարտակերտի 5-րդ պաշտպանական շրջանի 4-րդ գնդի 37 զինծառայողներ, զինվորների կեսից ավելին հուղարկավորվել են պատերազմից մեկ տարի անց։