Արմինֆո. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր 2022 թվականի օգոստոսի 3-ին հայտարարված մասնակի զորահավաքի շրջանակներում զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիների զորացրում կատարելու մասին: Այդ մասին հաղորդում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Հիշեցնենք, որ մասնակի զորահավաքը հայտարարվել էր օգոստոսի սկզբին Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների կապակցությամբ: