Արմինֆո.Հայաստանը վերահաստատել է «մեկ Չինաստանի» սկզբունքին սատարելու դիրքորոշումը:
«Հայաստանը բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումն առ այն, որ սատարում է «մեկ Չինաստանի» սկզբունքին։ Մեր դիրքորոշումն անփոփոխ է», - հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ պատասխանելով Թայվանի հարցի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշմանն առնչվող Հայաստանի հանրային ռադիոյի հարցին: