Արմինֆո.Ադրբեջանի վերջին բոլոր գործողություններն Արցախում Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա ռազմական իրողությունների հետևանք են։ ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել "Քաղաքացիական պայմանագիր" խորհրդարանական խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
"Գիտակցելով, որ Արցախի խնդիրը նախկինի պես հեռու է հանգուցալուծումից, իսկ հետպատերազմյան իրողությունները ոչ մի կերպ չեն սահմանափակվում հայտարարություններով, որոնց համաձայն, չկա ոչ միայն Ղարաբաղի խնդիր, այլև՝ հենց Ղարաբաղ, Բաքուն այսօր դիմում է ռազմական սադրանքների' հույս ունենալով հասնել 44-օրյա պատերազմի՝ իր իսկ հռչակած արդյունքներին", - նշել է նա:
Ըստ խորհրդարանականի, Ադրբեջանը շտապում է լուծել Լաչինի միջանցքի հարցը, թեև նոյեմբերի 9-ի նույն հայտարարության համաձայն, դրան հատկացվել էր երեք տարի, հենց այդ տրամաբանության շրջանակներում, ձգտելով հնարավորինս շուտ ավարտին հասցնել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված գործընթացը: Որպես փաստարկ ներկայացնելով դեպի Տեղ եւ Կոռնիձոր կառուցված շրջանցիկ ճանապարհը: Ըստ պատգամավորի, այսպես թե այնպես, Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապն ընդհատվել չի կարող։ Անկախ այն բանից, թե արդյոք Հայաստանը ժամանակին կկառուցի շրջանցիկ, այլընտրանքային ճանապարհը դեպի Արցախ։ Ընդ որում, Աղազարյանը հաամոզմունք է հայտնել, որ ադրբեջանական սադրանքները կշարունակվեն Արցախում և Հայաստանի հետ սահմանին՝ նաև Բերձորի հանձնումից հետո: "Նման կանխատեսման պատճառը նույնն է. Բաքվում դժգոհ են վերջին պատերազմի արդյունքներից։ Համապատասխանաբար, գնդակոծությունների միջոցով մեզ վրա ճնշում գործադրելը կշարունակի՝ անկախ Բերձորի հանձնման ժամկետներից։ Շարունակելով իր հասարակությանը խոստանալ հասնել Սևան, Մեղրի, Երևան և այլն: Համապատասխանաբար, անկախ ամեն ինչից, մենք պետք է պատրաստ լինենք արժանի հակահարված հասցնել ցանկացած պահի", - ընդգծել է նա:
Հիշեցնելով, որ Բերձորի հանձնումն ի սկզբանե համաձայնեցվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին, Աղազարյանն ընդգծել է, որ հայկական իշխանությունը մտադիր չէ որևէ այլ տարածքային զիջումների գնալ: Առաջին հերթին, Հայաստանի Սյունիքի մարզով, այսպես կոչված, միջանցքի հարցում։ Նրա գնահատմամբ ՝ այսօր խոսքը բացառապես Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ հաղորդակցության հնարավորության մասին է՝ Հայաստանի օրենսդրության համաձայն։