Արմինֆո. Բերձորի, Աղավնոյի և Սուսի հանձնումն Ադրբեջանին կամայական որոշում է, որը պայմանավորված է բացառապես "հաղթողը որոշում է ամեն ինչ" տրամաբանությամբ։ ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը։
"Այս ամենը ոչ մի ընդհանուր բան չունի միջազգային իրավունքի հետ և պայմանավորված է 44-օրյա պատերազմում Ադրբեջանի և Թուրքիայի գրանցած արդյունքներով։ Եվ, իհարկե, այդ արդյունքների արձանագրմանը մեր ղեկավարության համաձայնությամբ, ինչի համար նա ոչ մի իրավունք չուներ։ Այս բոլոր միտումներում չկան ոչ իրավական, ոչ էլ իրական հիմքեր։ Պարզապես, այն պատճառով, որ, նույնիսկ, նոյեմբերի 9-ի չարաբաստիկ փաստաթղթում Ադրբեջանի վերջին պահանջների մասին ոչ մի խոսք չկա", - նշել է նա։
Որպես այն իրադրության արդյունք, որին երկիրը հասցրել է գործող իշխանությունը, իրավապաշտպանի գնահատմամբ, Հայաստանն այսօր որպես միջազգային իրավունքի ինքնիշխան սուբյեկտ, նույնիսկ, չի դիտարկվում։ Ինչը, նրա կարծիքով, էապես սահմանափակում է Հայաստանի աշխարհաքաղաքական խուսավարման հնարավորությունները՝ մարտահրավերներով ու սպառնալիքներով լի առկա իրավիճակում։
Ալավերդյանի կարծիքով ՝ այսօր հայ հասարակությունը ոչ միայն մոլորության մեջ է, այլեւ, ընդհանուր առմամբ, գործնականում, իրազեկված չէ Հայաստանի շուրջ գործընթացների մասին։ Մինչդեռ, նա արդեն վաղուց պետք է անհամաձայնություն հնչեցներ Արցախի հայաթափում և Հայաստանի ինքնիշխանության կորստի տանող Հայաստանի ոչ լեգիտիմ ղեկավարության անօրինական քայլերին։ Ինչից հետո պետք է դիմեր բոլոր հնարավոր միջազգային ատյաններին, անկախ դրանց կողմնորոշումից, որպեսզի արձանագրեն Լաչինի միջանցքի հայաբնակ գյուղերի շուրջ գործընթացների ապօրինի բնույթը", -- ընդգծել է նա։
Մինչդեռ, ի հակակշիռ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարությունը, Ալավերդյանի գնահտամամբ, դրսևորել և դրսեւորում է նախանձելի հետևողականություն։ Եվ Թուրքիայի կողմից Ադրբեջանի ստեղծումից ի վեր՝ Հայաստանը և հայերին վերջնականապես ոչնչացնելու նպատակով, Անկարան օգտագործում է Ադրբեջանը որպես դրա իրականացման գործիք։ Ընդ որում, այդ գործընթացը չի ընդհատվել, նույնիսկ, խորհրդային շրջանում։