Արմինֆո. Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև:
Ինչպես հաղորդում է Կրեմլը, քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովման հարցերը: Այս համատեքստում վերահաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների բոլոր դրույթների իրագործման կարեւորությունը: