Արմինֆո. Հայաստանում աճում է կորոնավիիիրուսով վարակվածների թիվը։ Այդ մասին են վկայում օգոստոսի 8-ին ՀՀ առողջապահության նախարարության ներկայացրած տվյալները։
Մասնավորապես, ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, օգոստոսի 1- 7-ը COVID-19-ով վարակման հաստատված դեպքերի թիվը կազմել է 1849: Դրանով իսկ, արձանագրված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 428648-ի։ Մեկ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի հետեւանքով մահվան երկու դեպք է գրանցվել։ Ընդամենը COVID-19-ի բարդություններից համավարակի սկսվելուց ի վեր մահացել է 8637 մարդ: Բուժում է ստանում 2161 մարդ: Համավարակի սկզբից ի վեր ապաքինվել է 416161 հիվանդ: Համավարակի սկզբից ի վեր անցկացված թեստերի ընդհանուր թիվը 3165287 է։
Միաժամանակ, Առողջապահության նախարարությունը հաղորդել է, որ օգոստոսի 7-ի դրությամբ կորոնավիրուսի դեմ իրականացվել է 2232695 պատվաստում։