Արմինֆո. ԱՄՆ կոնգրեսական Լորի Թրեհանը ԱՄՆ-ին և դաշնակից երկրներին կոչ է արել դատապարտել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ վերջին բռնությունը:
"Ես լսել եմ բազմաթիվ ամերիկահայերի արդարացի բողոքը Մասաչուսեթսում՝ Ադրբեջանի վերջին հարձակման առնչությամբ, որը հանգեցրել է ողբերգական եւ անիմաստ մարդկային զոհերի։ Միացյալ Նահանգները եւ մեր դաշնակիցները պետք է դատապարտեն այդ բռնությունը եւ աշխատեն դիվանագիտական ուղիներով, որպեսզի կանխեն հետագա էսկալացիան", - Twitter-ում գրել է կոնգրեսականը: