Արմինֆո. Արցախում Բաքվի վերջին ռազմական սադրանքների առնչությամն կառավարության վերջին նիստում վարչապետ Փաշինյանի արտահայտած դժգոհությունն Ադրբեջանից և Ռուսաստանից ես գնահատում եմ որպես անիմաստ։ ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։
"Խուսափելով որոշակիությունից, տեղի ունեցածի էությունն ու պատճառները բացահայտելուց, ինչն, ի դեպ, հանգեցրել է մարդկանց մահվան, վարչապետը հերթական անգամ սահմանափակվեց տեղի ունեցող իրադարձությունների համար պատասխանատվությունը Բաքվի եւ Մոսկվայի վրա բարդելով։ Փաշինյանը սահմանափակվում է Բաքվի և Մոսկվայի հասցեին մեղադրանքներով՝ պարտավորությունները չկատարելու համար, ինչը ես ընկալում եմ որպես Արցախից Երևանի վերջնական հրաժարում։ Իսկ լարվածության հետագա աճի դեպքում Արցախի հարցում սեփական գործառույթները Հայաստանի ղեկավարությունը, դատելով ըստ ամենայնի, որոշել է սահմանափակել միջազգային ատյաններ դիմելու հնարավորությամբ", - ընդգծել է նա։
Մեկնաբանելով Հայաստանի տարածքով Նախիջեւանի հետ Ադրբեջանին հաղորդակցության ուղիներ տրամադրելու մասին Փաշինյանի առաջարկը՝ քաղաքագետը հայտարարել է, որ Բաքվին հաղորդակցության ուղիները բոլորովին հետաքրքիր չեն, Ադրբեջանին հարկավոր թ արտատարածքային միջանցք։ Համապատասխանաբար, Փաշինյանի հայտարարած խաղաղության դարաշրջանը պետք չէ։ Կամ էլ պետք է՝ պայմանով, որ խաղաղությունն ուղեկցվի Հայաստանով բացված "Զանգեզուրի միջանցքով"։ Նրա գնահատմամբ՝ Արցախի վրա ադրբեջանական վերջին հարձակումները պայմանավորված էին հենց Բաքվի ձգտումով՝ ցույց տալ Երեւանին, որ "Զանգեզուրի միջանցք" տրամադրելուց հրաժարվելու դեպքում Ադրբեջանը կփակի Լաչինի միջանցքը։ Որից հետո կավարտի Արցախի հայաթափման գործընթացը, այսինքն, կհասնի իր վերջնական նպատակներին։ Մինչդեռ, Հայաստանը կշարունակի մնալ շրջափակման մեջ։
"Հայաստանի ղեկավարությունն Ադրբեջանին բազմաթիվ խոստումներ է տվել։ Որոնք հետեւողականորեն կատարում է: Բայց ահա Ադրբեջանն արագացնում է այդ գործընթացը՝ տեսնելով այդ գործընթացը հնարավորինս ձգձգելու Հայաստանի ձգտումը։ Դրանում է տեղի ունեցողի ողջ էությունը։ Երևանը ոչ մի անգամ չի բարձրաձայնել Բաքվին տված խոստումների կատարումից հրաժարվելու մասին։ Այդ թվում՝ խաղաղության համաձայնագրի ադրբեջանական հինգ կետերի վերաբերյալ", - ամփոփել է Բաղդասարյանը։