Արմինֆո. Ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները, Հարկային ծառայության մաքսային վարչության աշխատակիցների հետ համակարգմամբ իրականացված քննչական գործողությունների արդյունքում բացահայտել են մաքսային կանոնների խախտմամբ Վրաստանի մաքսային սահմանով թանկարժեք մետաղների ջարդոնի արտահանման փաստ։
Ինչպես հաղորդել է "Գրուզիա օնլայնը", վկայակոոչելով քննչական ծառայության հաղորդագրությունը, միջադեպը տեղի է ունեցել "Կարծախի" անցակետում։ Հայաստանի քաղաքացին գաղտնի փորձել է անցկացնել 133,3 հազար լարի արժողությամբ ավելի քան 870 գրամ ոսկու ջարդոն։ Ընթանում է հետաքննություն Վրաստանի Քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով, որը նախատեսում է 5-7 տարվա ազատազրկում: