Արմինֆո. Օգոստոսի 3-ի լույս 4-ի գիշերը քնած ժամանակ հանկարծամահ է եղել ՀՀ ՊՆ N զորամասի եռամսյա վարժական հավաքի մասնակից, պահեստազորային շարքային Ատոմ Ռազմիկի Հարությունյանը (ծնվ. 1978թ.)։ Այդ մասին հաղորդում է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Ատոմ Հարությունյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար», - ասվում է հաղորդագրությունում։