Արմինֆո.Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ճնշումը ժամանակի ընթացքում միայն կաճի, բայց լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը մեծ չէ։ ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
"Բաքվի նպատակը սահմանին զինված սադրանքների եւ սպանությունների միջոցով ճնշման մակարդակը բարձրացնելն է՝ Հայաստանի տարածքով այդքան բաղձալի միջանցք ձեռք բերելը։ Բայց այսօր ես տեսնում եմ միայն տեղական մարտական բախումները շարունակելու ռիսկի հավանականություն: Ադրբեջանը բավականին վաղուց է նախապատրաստվել դրանց ընթացիկ փուլին՝ ակտիվորեն ապատեղեկատվություն տարածելով հրադադարի խախտումների մասին, որոնք իբր տեղի են ունեցել հայկական կողմից", - նշել է նա։
Այդ ճանապարհին Բաքուն, ըստ ընդդիմադիրի, Երեւանին ստիպել է ժամանակից շուտ Արցախից դուրս բերել վերջին ժամկետային զինծառայողներին։ Ադրբեջանը նաև Հայաստանին ստիպել է համաձայնություն տալ Լաչինի այլընտրանքային Տեղ-Կոռնիձոր ճանապարհի հայկական հատվածի կառուցմանը։ Ու թեև շինարարական որևէ աշխատանք այնտեղ չի կատարվել, ստացվում է, որ արդեն հիմա Արցախ մեկնելու համար քաղաքացիները ստիպված են լինելու գրունտի վրայով տեղաշարժվել։
Խորհրդարանականը համոզված է, որ Հայաստանի ղեկավարության համար նման ստորացուցիչ պահանջներ առաջադրելով, Բաքվում հող են նախապատրաստում ապագայում նոր պահանջների համար: Եվ կստանան ճիշտ այնքան, որքան պատրաստ կլինեն զիջել Երևանում։ Համապատասխանաբար, ըստ նրա կանխատեսումների, ներկայիս լարվածությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի կատարել Ադրբեջանի բոլոր պահանջները։
"Բաքվում գոյություն ունի առաջիկա տասնամյակում Արցախի վերջնական հայաթափմանն ուղղված գործողությունների հստակ ծրագիր։ Մինչդեռ, Հայաստանում գործող իշխանությունը, դատելով ըստ ամենայնի, պատրաստ է զիջումների գնալ, տարածքներ հանձնել և այլն։ Սակայն, դա խաղաղ ճանապարհով անելու փոխարեն, նախընտրում է դա նել տեղային մարտական բաախումների թողի ներքո: Իսկ, հաշվի առնելով, որ Արցախը կորցնելով, Հայաստանն ավելի անպաշտպան կդառնա, մեր խնդիրն է կանխել Արցախի շուրջ կուլիսային պայմանավորվածությունները։ Քանի որ Արցախի, մարտունակ բանակի կորուստը մեզ կբերի պետականության կորստի", - ամփոփել է Աբրահամյանը։