Արմինֆո. Եվրոպացի խորհրդարանականներն արձագանքում են Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային եւ պահանջում Եվրամիության պատշաճ արձագանք։
Մասնավորապես, հոլանդացի քաղաքական գործիչ, Եվրոպական խորհրդարանի անդամ Փիթեր վան Դալենը լիակատար աջակցություն է հայտնել Արցախին։ "Ես աջակցում եմ Արցախին և Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Ժոզեպ Բորելին կոչ եմ անում դատապարտել Իլհամ Ալիևի հարձակումը", - գրել է Եվրախորհրդարանի պատգամավորը:
Իր հերթին՝ կիպրացի լրագրողն ու քաղաքական գործիչը, ով 2019թ. - ից Եվրոպական խորհրդարանի անդամ է, նշել է, որ Ադրբեջանը կրկին սադրիչ կերպով հարձակվում է Լեռնային Ղարաբաղի վրա, ինչը հանգեցնում է զոհերի, նույնիսկ, խաղաղ բնակչության շրջանում: "Եվրամիությունը պետք է անմիջապես արձագանքի։ Չի կարելի մենակ թողնել այս պահին մեր կարիքն ունեցող հայերին", - եզրափակել է պատգամավորը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հերթական սրացումը սկսվել է օգոստոսի 1-ի առավոտյան։ Ադրբեջանական ստորաբաժանումները չեն դադարեցնում սադրանքներն ու հրադադարի ռեժիմի խախտումները: Հակառակորդի գործողությունների արդյունքում Արցախի պաշտպանության բանակի 2 զինծառայող է զոհվել, 19 զինծառայող վիրավորվել է։ Հակառակորդը կիրառել է անօդաչու թռչող սարքեր և նռնականետեր: Նպատակը Բերձորից արցախցիների դուրս մղումն է։