Արմինֆո. Պետական պահպանության ծառայությունը լրացուցիչ ֆինանսավորում կստանա 723,7 մլն դրամի չափով: Այդ մասին որոշում է կայացվել օգոստոսի 4-ին կառավարության նիստում՝ չքննարկող կարգով։
Թե՝ կոնկրետ ինչ նպատակների է ուղղորդվելու լրացուցիչ ֆինանսավորումը, չի հաղորդվում։ Միայն նշվում է, որ որոշման ընդունումը պայմանավորված է Պետական պահպանության ծառայության բնականոն գործունեության ապահովման անհրաժեշտությամբ։