Արմինֆո.ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հանդես է եկել հայտարարությամբ՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման առնչությամբ։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. "ՀԱՊԿ քարտուղարությունում մտահոգված են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած զինված բախումների եւ մարդկային զոհերի մասին տեղեկատվության առննչությամբ: Խորին ցավակցություն եմ հայտնում զոհված զինծառայողների հարազատներին և մերձավորներին: Կոչ ենք անում հակամարտող կողմերին զերծ մնալ ուժի կիրառումից և առկա տարաձայնությունները հաղթահարելու համար օգտագործել բացառապես դիվանագիտական մեթոդներ":
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հերթական սրացումը սկսվել է օգոստոսի 1-ի առավոտյան։ Ադրբեջանական ստորաբաժանումները չեն դադարեցնում սադրանքներն ու հրադադարի ռեժիմի խախտումները: Հակառակորդի գործողությունների արդյունքում Արցախի պաշտպանության բանակի 2 զինծառայող է զոհվել, 19 զինծառայող վիրավորվել է։ Հակառակորդը կիրառել է անօդաչու թռչող սարքեր և նռնականետեր: Նպատակը Բերձորից արցախցիների դուրս մղումն է։