Արմինֆո. Շուշի-Բերձոր-Գորիս միջպետական մայրուղին երկկողմանի բաց է: Այդ մասին հաղորդում է Արցախի ՆԳՆ-ը:
«Անկախ լարված իրավիճակից, Արցախը Հայաստանին կապող ճանապարհի «Բերձորի միջանցք»-ում երթևեկության մասնակիցների շրջանում դեպքեր ու պատահարներ չեն արձանագրվել: Ազատ ու անվտանգ երթևեկն ապահովվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից», - ասվում է հաղորդագրությունում:
Հերթական սրացումը սկսվել է օգոստոսի 1-ի առավոտյան։ Ադրբեջանական ստորաբաժանումները չեն դադարեցնում սադրանքներն ու հրադադարի ռեժիմի խախտումները: Օգոստոսի 1-ին ադրբեջանական կողմի կրակոցների հետեւանքով զինվոր էր վիրավորվել: Իսկ այսօր հակառակորդի գործողությունների արդյունքում Արցախի պաշտպանության բանակի 8 զինծառայող է վիրավորվել, մեկը՝ զոհվել է։