Արմինֆո. Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի մեքենայավարներն առավոտյան ժամը 06:00-ից գործադուլ էին սկսել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում։ Այդ մասին ասվում է մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրությունում:
«Մետրոպոլիտենի տնօրինության և աշխատանքի դուրս չեկած մեքենավարների միջև բանակցությունների արդյունքում՝ ժամը 09:30-ից մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է։ Հայցում ենք ուղևորների ներողամտությունը», - ասվում է ավելի ուշ տարածված հաղորդագրությունում։