Արմինֆո. Հասնելով համապատասխան աշխարհաքաղաքական և ռազմական հավասարակշռության, որը նրան հաղթանակի վստահություն ներշնչի, Ալիևն անմիջապես նոր պատերազմ կսկսի Հայաստանի դեմ։ ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վարդան Ոսկանյանը:
"Այսօր ապշերոնյան բռնապետն ապագա պատերազմի համար պատրվակների փնտրտուքի մեջ է։ Եվ, իհարկե, վաղ թե ուշ դրանք կգտնի։ Համապատասխանաբար, մեզ այլ բան չի մնում, քան, նույնպես, պատրաստվել դրան։ Արդեն հասկանալի է, որ, նույնիսկ, բավարարելով ալիևյան բազմաթիվ ախորժակները, մեզ չի հաջողվի խուսափել այդ պատերազմից։ Այսօրվա Ալիևն "ախորժակն ուտելիս է բացվում" ասացվածքի վառ ապացույցն է։ Եվ նրան պետք է ընդունել համապատասխանաբար", - նշել է նա։
Դիտարկելով, վերլուծելով և կանխատեսելով տարածաշրջանային խնդիրները և սցենարների հետագա զարգացումները, իրանագետի կարծիքով, անհրաժեշտ է միշտ ի գիտություն ընդունել գլոբալ մակարդակի կարևորագույն փոխակերպումը։ Ոսկանյանը կարծում է, որ նախկին միաբևեռ աշխարհն արդեն չկա, այլ կա, ավելի ճիշտ, իր ձևավորման ակտիվ փուլում է միանգամայն նոր տիպի աշխարհակարգ՝ մի քանի բևեռներով։
ԻԻՀ-ը փորձագետը համարում է տարածաշրջանային տերություններից մեկը, որոնք կարևորագույն դեր են խաղում և որոշակի գործառույթներ են իրականացնում իրեն շրջապատող տարածաշրջանում։ Մեծ Մերձավոր Արևելքում, նրա գնահատմամբ, նույնպիսի երկիր է Թուրքիան։ Այս լույսի ներքո՝ Հայաստանի նկատմամբ թշնամական Թուրքիայի և բարեկամ Ռուսաստանի ու Իրանի մասնակցությամբ տեղի ունեցող աշխարհաքաղաքական գործընթացներից և ոչ մեկը, նրա գնահատմամբ, չպետք է լինի Հայաստանի տեսադաշտից և վերլուծությունից դուրս։
Պուտին-Ռաիսի-Էրդողան Թեհրանի վերջին հանդիպումը Ոսկանյանը դիտարկում է այս լույսի ներքո։ Նրա գնահատմամբ, անկախ մնացած օրակարգից, երեք առաջնորդների ուշադրության կենտրոնում է եղել նաև արցախյան հիմնախնդիրը, որի լուծման որոնումը "3+3" ձևաչափի մի մասն է՝ երեք տերությունների մասնակցությամբ։