Արմինֆո.Հայաստանը որպես միութենական պետություն դիտարկող Ռուսաստանն իր օրակարգ է մտցրել ամերիկյան գործակալներին Հայաստանից դուրս բերելու անհրաժեշտությունը։ Կարևոր է ընդգծել, որ դա արվում է, մեծ հաշվով, Իրանի միջոցով։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի կառուցողական կուսակցության առաջնորդ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։
"Նույն կերպ կարող եմ ենթադրել, որ ԿՀՎ տնօրենի Երևան այցի ընթացքում նա Փաշինյանին առաջարկել է Հայաստանից դուրս բերել Վրաստանի դեմ աշխատող ռուսական հետախուզությունը։ Ինչից հետո Երեւան եկավ ԱՀԾ տնօրեն Նարիշկինը։ Կասկածում եմ, որ գլխավոր հետախույզները կարող էին Հայաստանը ընտրել որպես չեզոք վայր ՝ հարաբերությունները պարզելու համար։ Ավելի շուտ, հետախուզությունների ղեկավարները Երևան էին ժամանել հետախուզությանն առնչվող խնդիրների լուծման համար", - կարծում է Ղուկասյանը:
Որպես արդյունք, ըստ քաղաքագետի, այժմ վարչապետ Փաշինյանը պետք է չափազանց բարդ որոշում կայացնի Հայաստանից արտասահմանյան ողջ գործակալական ցանցն, առանց բացառության, դուրս բերելու մասին: Քանի որ նա չի կարող դուրս բերել միայն ռուսաստանցիներին կամ ամերիկացիներին, դա կարող է շատ վտանգավոր իրավիճակ ստեղծել անձամբ նրա իշխանության համար ։
Այս լույսի ներքո Ղուկասյանը հիշեցրել է Հայաստանում իշխանության ձեւավորման հարցերին ԱՄՆ-ի բազմամյա չեզոքության եւ չմիջամտելու մասին: Վաշինգտոնի նման լոյալությունը քաղաքագետը պայմանավորում է նրանով, որ Հայաստանը ԱՄՆ-ի համար այս բոլոր տարիների ընթացքում եղել է յուրօրինակ հետախուզական պլացդարմ Իրանի դեմ:
Համապատասխանաբար, այդ հնարավորությունների կորուստը կամ, նույնիսկ, սահմանափակումը ԱՄՆ-ի համար, նրա կանխատեսումների համաձայն, կհանգեցնի Հայաստանի իշխանության նկատմամբ ամերիկյան չեզոքության պատճառների անհետացման՝ անձամբ Փաշինյանի համար բխող բոլոր նոր մարտահրավերներով և ծանր հետևանքներով հանդերձ։ Ներառյալ հեղափոխությունը՝ հետագա իշխանափոխությամբ։ Այդ թվում՝ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության ձգտող քաղաքական ուժերին աջակցելու միջոցով։