ՀՀ Տավուշի մարզի Այգեպար գյուղին լուրջ վնաս է հասցվել փետրվարի 4-ի լույս 5-ի գիշերն ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով:
Ինչպես ԱրմԻնֆո-ի հետ զրույցում հայտնել է Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը, գնդակոծությունների հետևանքով վնասվել են տների տանիքները, պատերը և ապակիները:
Միաժամանակ նա հայտնել է, որ իրավիճակն արդեն կայունացել է, և գնդակոծությունը դադարել է: