Ղարաբաղի իշխանությունները կարող են քննարկել ադրբեջանցի
դիվերսանտներից մեկին հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովի հետ
փոխանակման հարցը: Այդ մասին հայտարարել է Արցախի նախագահի մամուլի քատրուղար
Դավիթ Բաբայանը ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում:
«Մենք կարող ենք մտածել դատապարտված ադրբեջանցի
դիվերսանտներից մեկի փոխանակման առաջարկի մասին: Նրանցից մեկին փոխանակենք,
օրինակ, Ռամիլ Սաֆարովի հետ (2004 թվականին Հունգարիայում կացնահարել էր սպա
Գուրգեն Մարգարյանին - խմբ): Սակայն միակողմանի փոխանակման մասին խոսք անգամ չի
կարող լինել: Կարծում եմ, որ դա կլիներ բոլոր ժողովրդավարական սկզբունքների
կոպտագույն խախտում», - նշել է Բաբայանը: Ընդ որում նա ընդգծել է, որ ադրբեջանցի
դիվերսանտների նկատմամբբ դատավարությունը եղել է անկողմնակալ և թափանցիկ: Նրա
ասելով, հանցագործների մեղքն ապացուցվել է` միջազգային բոլոր սկզբունքների և
նորմերի պահպանմամբ:
Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ԱՊԱ-ի հետ զրույցում կոչ է արել
վերադարիձնել Լեռնային Ղարաբաղում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներին: Նրա
ասելով, նման մարդասիրական քայլը կարող է նպաստել կողմերի միջև լարվածության
թուլացմանն ու վստահության ստեղծմանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի քաղաքացիներ Շահբազ Գուլիեւը (1968թ. ծնված), Դիլհամ Ասկերովը (1960թ. ծնված), ինչպես նաեւ սպանված երրորդ մասնակից Հասան Հասանովը, ունենալով զենք եւ զինամթերք, 2014թ. հունիսի 29-ին ապօրինաբար հատել էին ԼՂՀ պետական սահմանը եւ ներխուժել Հանրապետության Շահումյանի շրջանի տարածք՝ հետախուզական գործողությունների նպատակով: Տվյալ անձինք հատուկ առաջադրանքոց տեղեկություններ էին հավաքել եւ լրտեսական գործունեություն իրականացրել: Ավելին, նրանք զենքի գործադրմամբ հուլիսի 4-ին առեւանգել էին ԼՂՀ անչափահաս քաղաքացի Սմբատ Ցականյանին, որի մարմինը հրազենային վնասվածքներով հայտնաբերվել էր հուլիսի 15-ին Քարվաճառ եւ Մանաշիդ համայնքների միջեւ ընկած անտառային զանգվածում: Բացի այդ, Հասանովը հուլիսի 11-ի երեկոյան Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 32-րդ կմ-ին ազգային ատելության հողի վրա հրազենով սպանել էր Երեւանի բնակիչ Սարգիս Աբրահամյանին (1971թ. ծնված), իսկ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ Կարինե Դավթյանին հրազենային վնասվածքներ էր հասցրել: Նա զինված դիմադրություն էր ցույց տվել ձերբակալման ժամանակ եւ վնասազերծվել:
2014 թվականի դեկտեմբերի 29-ին Լեռնային Ղարաբաղի
ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Դիլհամ
Ասկերովին դատապարտել է ցմահ ազատազրկման, իսկ Շահբազ Գուլիևին`
22 տարվա ազատազրկման:
Դատապարտվածների փաստաբաններն արդեն հաղորդել են, որ
իրենց պաշտպանյալները որոշել են դատավճիռը բողոքարկել Վերաքննիչ դատարանում:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ