Արմինֆո."Զանգեզուրի միջանցքի" բացումը նոր հնարավորություններ կստեղծի Ադրբեջանի, Թուրքիայի եւ Պակիստանի համար։ Ինչպես հաղորդում է APA-ն, այդս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփը՝ Ստամբուլում Թուրքիայի, Ադրբեջանի եւ Պակիստանի խորհրդարանների նախագահների եռակողմ երկրորդ նիստի ժամանակ:
Նա նշել է, որ երեք երկրների ժողովուրդները կապված են պատմական եւ մշակութային սերտ կապերով։ Շենթոփը նաեւ հավելել է, որ "արդարությունն իր տեղը կգտնի Ջամուի եւ Քաշմիրի հարցում՝ ինչպես ղարաբաղյան պատերազմում":
Ուշագրավ է, որ միջանցքի հարցում Թուրքիայի խորհրդարանի ղեկավարը հիշատակել է բոլորին՝ բացի Հայաստանից, որով պետք է գործարկվի միջանցքը։