Արմինֆո. Իրանը չի հանդուրժի Հայաստանի հետ սահմանների փակումը։ Այդ մասին նախօրեին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել Է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խոմենեին, որի խոսքը մեջբերում է իրանական IRNA պետական գործակալությունը։
Իրանի առաջնորդը, Իրանի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցությունը համարելով երկու երկրների օգտին, հայտարարել է. "Եվ դուք, եւ մեր նախագահը լուրջ մարդիկ են, եւ այդ պատճառով համագործակցության մակարդակն այս ժամանակահատվածում պետք է հասնի ամենաբարձր աստիճանի":
Ինչ վերաբերում է Ռեշտ-Աստարա երկաթուղու գործարկման անհրաժեշտության մասին Ռուսաստանի նախագահի ելույթին, նա դա գնահատել է որպես "Հյուսիս - Հարավ" տրանսպորտային երթուղու ավարտ՝ ի շահ երկու երկրների:
Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը նույնպես Իրանի առաջնորդը կարևորել էր Հայաստանի և Իրանի միջև բաց սահմանների պահպանումը: