Արմինֆո.Հուլիսի 19-ին Ղազախստանում ՀՀ դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպել է Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուխթար Թլեուբերդիի հետ։
ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, հանդիպմանը քննարկվել են հայ-ղազախստանյան քաղաքական երկխոսության հետագա խթանման, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ու մշակութային նախագծերին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Անդրադարձ է կատարվել բազմակողմ հարթակներում փոխգործակցությանը, ինչպես նաև Հայաստանի և Ղազախստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված համատեղ միջոցառումները ցանկին։ Մտքեր են փոխանակվել առանձին հարցերի շուրջ։
Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ առեւտրաշրջանառությունը 2022թ. հունվար-մայիսին նվազել է 13,4 տոկոսով' կազմելով 5,1 մլն դոլար: Ընդ որում, արտահանումը կրճատվել է 14 տոկոսով' մինչեւ 3.6 մլն դոլար՝ ներմուծման 11,8 տոկոսով' մինչեւ 1.5 մլն դոլար անկման դեպքում: