


Հանրապետության հրապարակից Հայաստանի ոստիկանությունը
բերման է ենթարկել Հիմնադիր խորհրդարանի անդամ Գևորգ Սաֆարյանին:Նաև տուգանային
հրապարակ են տարվում ջորդուփշուր ավտոմեքենաները, որոնք պետք է ցուցադրվեին ժամը
13:00-ին նախատեսված մամուլի ասուլիսի ընթացքում:
Ավելի վաղ Հիմնադիր խորհրդարանի մամուլի ծառայությունը
հաղորդել էր, որ Ոստիկանությունն ամեն գնով փորձում է խափանել Հանրապետության հրապարակում նախատեսված բացօթյա ասուլիսը` հունվարի 31-ին տուժածների մասնակցությամբ և վնասված ավտոմեքենաների ցուցադրությամբ: «Գիշերվա ընթացքում ոստիկանությունը նախապես զբաղեցրել է ասուլիսի հայտարարված վայրում՝ Հանրապետության Հրապարակի տարածքում գտնվող ավտոմեքենաների կայանտեղին, իսկ այս պահին թույլ չի տալիս, որ վնասված ավտոմեքենաները կայանեն ասուլիսի համար նախատեսված այլընտրանքային տարածքում՝ Կենտրոնական բանկի դիմաց», - նշվում էր Հիմնադիր խորհդրարանի հայտարարությունում:
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչները, այդ թվում Արցախյան պատերազմի վետերան Ժիրայր Սեֆիլյանը, դեպի Արցախ իրազեկման ավտոերթի ընթացքում Բերձորի մոտ դաժանաբար ծեծի էին ենթարկվել ԼՂՀ ոստիկանների կողմից: Այդպիսով Ղարաբաղի ոստիկանները փորձել են խոչընդոտել «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման շրջանակում իրազեկման ավտոերթի անցկացումն Արցախում:



