Արմինֆո.Նախորդ շաբաթվա ընթացքում Հայաստանում 629 դեպքով աճել է COVID-19 վարակվածության թիվը։ Այդ մասին հաղորդել է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Աղբյուրը նշում է, որ այդպիսով երկրում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 424 400-ի, միեւնույն ժամանակ, հաշվետու ժամանակահատվածում ապաքինվել է 311 հիվանդ: Բուժում է ստանում 736 հիվանդ, 7 օրվա ընթացքում կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպք չի արձանագրվել։ Վերջին շաբաթվա ընթացքում երկրում անցկացվել է 5681 թեստ, իսկ համաճարակի սկզբից ի վվեր՝ 3 148 390։ COVID-19-ից մահվան դեպքերի ընդհանուր թիվը Հայաստանում կազմում է 8626։