
Կոնվերս Բանկը բավականաչափ իրացվելի է և կարող է 2017
թվականից Կենտրոնական բանկի` ընդհանուր կապիտալի նվազագույն չափի վերաբերյալ
պահանջը կատարել: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է
Կոնվերս Բանի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը:
Նա նշել է, որ
Մեգառեգույլատորի նոր պահաջը կատարելու համար բանկը որևէ դժվարոյթուն չունի, քանի
որ պահանջվող գոմարը մեծ չէ և առաջիկա երկու տարիներին այն լիովին կարելի է
կատարել: Ընդ որում, ներկայումս բանկն այդ ցուցանիշով գտնվում է առաջատարների
տասնյակում, ներկայիս 5 մլրդ.դրամի փոխարեն ունենալով 23 մլրդ. դրամ:
«ՀՀ կապիտալի
համալրման` ԿԲ 30 մլրդ.դրամի նորմատիվը 2017 թվականից կատարելու համար մենք
դիտարկում ենք մի քանի տարբերակ, մասնավորապես, միաձուլման, այլ բանկ գնելու, կամ
հիմնական բաժնետիրոջ միջոցները ներգրավելու տարբերակները»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ
2017 թվականի հունվարի 1-ից Հայաստանի բանկային համակարգում գործող բանկերի
ընդհանուր կապիտալի նվազագույն չափը պետք է կազմի 30 մլրդ.դրամ, ներկայիս 5
մլրդ.դրամի փոխարեն: Որոշումն ընդունվել է ՀՀ ԿԲ Խորհրդի կողմից, 2014 թվականի
դեկտեմբերի 30-ին, փոփոխություն կատարելով «Բանկերի գործունեության կարգավորման և
բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների մասին» Կանոնակարգ
2-ում:
Նշենք,
որ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1993 թվականին: Բանկի բաժնետերերն են`
«Advanced Global Investments» ՍՊԸ (95%) և Հայ Առաքելական եկեղեցին (5%): Բանկն
ունի 33 մասնաճյուղ, որոնց մեծ մասը գտնվում է մարզերում: Կոնվերս բանկի ընդհանուր
կապիտալը 2014
թ. աճել է 19.8%, մինչև 23 մլրդ դրամ, ակտիվները` 22.5%, մինչև 149 մլրդ դրամ,
վարկային պորտֆելը` 17%, մինչև 97 մլրդ դրամ, ընդհանուր պարտավորությունները`
23.1%, մինչև 126 մլրդ դրամ, իսկ հաճախորդների հանդեպ պարտավորությունները` 16,3%
մինչև 98 մլրդ դրամ: Բանկի զուտ շահույթը 2014 թվականի վերջին կազմել է 2,4 մլրդ
դրամ կամ 5 մլն դոլար, տարեկան աճը` ավելի քան 5 անգամ: 2014 թվականի
արդյունքներով բանկի ROA-ն կազմել է 1.6% (2013-ի 0.4%-ի փոխարեն), իսկ ROE-ն`
10,4% (2013-ի 2,4% փոխարեն):