Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Ղազախստանի հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում Նուր-Սուլթանում հանդիպում է ունեցել Ղազախստանի էներգետիկայի նախարար Բոլատ Ակչուլակովի հետ: Այդ մասին ասվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հաղորդագրությունում:
Քննարկվել են էներգետիկայի բնագավառում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Մասնավորապես Ղազախստանից Հայասատան նավթամթերքի ներմուծման հնարավորությունները և պայմանները՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն նավթամթերքների մատակարարման ոլորտում առևտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակներում։
Քննարկվել է նաև վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության ոլորտներում երկուստեք հաջողված փորձի փոխանակման վերաբերյալ հարցեր։ Նշվել է էներգետիկայի ոլորտում տարբեր ձևաչափերով երկու երկների լավ համագործակցությունը՝ այդ թվում ԵԱՏՄ գազի և էլեկտրաէներգետիկայի ընդհանուր շուկաների ձևավորման, ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի շրջանակներում և այլ ուղղություններով։
Հիշեցնենք, որ հունիսի 11-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստորագրել էր «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն նավթամթերքների մատակարարման ոլորտում առևտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի վավերացման մասին» Ղազախստանի Հանրապետության օրենքը : Համաձայնագրին համապատասխան, կողմերի իրավասու մարմինները յուրաքանչյուր տարի մինչեւ ընթացիկ օրացուցային տարվա դեկտեմբերի 1-ը կազմում են Ղազախստանի Հանրապետությունից եւ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն ապրանքների արտադրության, ներքին սպառման, մատակարարման, ներմուծման եւ արտահանման հաշվեկշիռը, այսինքն, ինդիկատիվ հաշվեկշիռները ։ "Հաշվի առնելով, որ Հայաստան նավթամթերքի հիմնական մատակարարը Ռուսաստանն է, ղազախական արտադրանքի հնարավոր մատակարարումները կորոշվեն մնացորդային սկզբունքով ։ Համաձայնագիրը նախատեսում է նաեւ կողմերի ինդիկատիվ հաշվեկշիռներով նախատեսված ծավալներից ավելի մատակարարումների արգելք", - նշել է ՂՀ էներգետիկայի նախարարի պաշտոնակատար Ասետ Մագաուովը՝ Ղազախստանի խորհրդարանի լիագումար նիստում ներկայացնելով օրենքի նախագիծը: Նախարարի պաշտոնակատարի խոսքով ՝ Եվրասիական տնտեսական միության երկրների միջև առևտուրն իրականացվում է առանց արտահանման մաքսատուրքի վճարման ՝ առանց մաքսային հսկողության:
Այդ համաձայնագիրը սահմանում է նավթամթերքների առեւտրի, գործնականում, հատուկ ռեժիմ եւ հսկողության մեխանիզմներ է պարունակում Ղազախստանից Հայաստան նավթամթերքների արտահանման ժամանակ: Նման մեխանիզմները թույլ կտան Հայաստանի ավելի արտոնյալ շուկայում իրացնել նավթամթերքի ավելցուկը, ինչը դրականորեն կազդի նավթամթերքի ներքին հաշվեկշռի վրա եւ կավելացնի Ղազախստանի տնտեսվարող սուբյեկտների եկամուտները, ինչպես նաեւ կկարգավորի Ղազախստանի Հանրապետությունից նավթամթերքի արտահանումը եւ ներքին շուկան կպաշտպանի ԵԱՏՄ երկրներ նավթամթերքի անվերահսկելի հոսքերից: