


Արմինֆո. Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Վարչական դատարան է դիմել՝ «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանին պատասխանատվության ենթարկելու պահանջով։ Այդ մասին տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից։
Հրաչյա Սարգսյանը պահանջում է վարչական պատասխանատվության ենթարկել Սաղաթելյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա՝ չարտոնված հանրահավաքներ, ցույցեր եւ երթեր կազմակերպելու եւ անցկացնելու համար:
Հիշեցնենք, որ նման վերջին հանրահավաքը տեղի է ունեցել նախօրեին և նվիրված էր պրոդյուսեր և հասարակական գործիչ Արմեն Գրիգորյանի հիշատակին, որը մահացել է հուլիսի 15-ին դատարանի դահլիճում։



