Արմինֆո.Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (IBA) արտահերթ կոնգրեսը, որի ընթացքում տեղի կունենան կազմակերպության ղեկավարի կրկնական ընտրությունները, տեղի կունենա սեպտեմբերի 24-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը՝ Երեւանում: Այդ մասին հաղորդել է IBA-ի մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
"Տարբեր երկրների առաջարկությունների մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո տնօրենների խորհուրդն ընտրեց Հայաստանը՝ որպես երկիր, որը կընդունի առաջիկա կոնգրեսը", - ասել է IBA-ի ղեկավար Ումար Կրեմլեւը: - Հայաստանը այս տարվա մայիսին բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի առաջնության ընթացքում ցույց տվեց կազմակերպչական հրաշալի ունակություններ, կառավարության աջակցությունը, մատչելիությունը և պարզեցված վիզային ռեժիմը օգնեցին երկրին հաղթել [կոնգրեսի անցկացման իրավունքը]:
Մայիսի 14-ին Ստամբուլում կայացած կազմակերպության արտահերթ համագումարի արդյունքում ռուսաստանցի Ումար Կրեմլեւը վերընտրվել է IBA-ի նախագահի պաշտոնում: Ընտրություններում Կրեմլեւի մրցակիցը պետք է լիներ Բորիս վան դեր Ֆերսթը, սակայն ընտրությունների նախօրեին նիդերլանդացին հեռացվել էր: Հունիսի 14-ին մարզական արբիտրաժային դատարանը (CAS) բավարարել է Վան դեր Ֆերսթի բողոքը, հայտնելով, որ նա թույլ է տվել աննշան խախտում, որը չպետք է ազդեր ընտրություններին նրա մասնակցության վրա: CAS-ի մամուլի ծառայությունն ընդգծել է, որ Կրեմլեւը նույնպիսի աննշան խախտում է թույլ տվել, որը չի ազդել ընտրություններին վերջինի մասնակցության վրա:
Կրեմլեւը IBA-ը (նախկինում՝ AIBA) գլխավորում է 2020 թվականից ։ 2017-2021 թվականներին նա զբաղեցրել է Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի պաշտոնը ։