Արմինֆո. Հուլիսի 1-ին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների էությունն արդեն ցամաքային հաղորդակցությունների, հետագայում, ընդհանուր առմամբ, հայ-թուրքական հարաբերությունների հաստատման նախապատրաստումն է։ ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել էներգետիկ անվտանգության ոլորտի փորձագետ, ք.գ.դ. Վահե Դավթյանը։
Հուլիսի 1-ին Վիեննայում Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների՝ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի եւ դեսպան Սերդար Քըլըչի չորրորդ հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև հնարավորինս սեղմ ժամկետներում կարգավորել Հայաստան-Թուրքիա օդային բեռնափոխադրումները։
"Այլ կերպ ասած՝ այստեղ խոսքն, ավելի շուտ, զուտ քաղաքական, քան զուտ տնտեսական արդյունքի մասին է։ Եվ ես չեմ կարծում, թե Թուրքիայի հետ ուղիղ օդային բեռնափոխադրումների կարգավորումը բխում է Հայաստանի շահերից։ Թեկուզ՝ այն պատճառով, որ Հայաստան նավթամթերք, ցիտրուսներ եւ տեքստիլ օդով ներկրելը տնտեսապես արդարացված չէ։ Մինչդեռ, թուրքական ներկրումը Հայաստան չի ներառում շուտ փչացող մթերքներ, որոնք, որպես կանոն, "օդով" են փոխադրվում", - ընդգծել է նա։
Հիշեցնելով, որ վերջին քառորդ դարում Հայաստանը Թուրքիայից ներմուծել է 3 մլրդ դոլարի ապրանք, իսկ արտահանել է ընդամենը 60 մլն դոլարի ապրանք, ինչպես նաև՝ այն մասին, որ Հայաստան թուրքական ներմուծման կառուցվածքում 90%-ը պատրաստի արտադրանք է, իսկ հումք՝ ընդամենը 10%, փորձագետը նշել է, որ այդ նորամուծություններից ցանկացած պոտենցիալ փոփոխություն չի աշխատի հօգուտ Հայաստանի:
"Հաշվի առնելով Հայաստանի ընթացիկ տնտեսական քաղաքականության մտքի թռիչքի սակավությունը՝ համոզված եմ, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ արտահանման եւ ներմուծման միջեւ այդ համամասնությունները կպահպանվեն նաեւ Անկարայի կողմից ցամաքային հաղորդակցությունների ապաշրջափակումից հետո։ Թուրքիայի հետ բաց սահմանից իրական տնտեսական արդյունք ակնկալել հնարավոր կլինի բացառապես մեր տնտեսության արմատական արդիականացման արդյունքում՝ հիմնված տնտեսական զարգացման սկզբունքորեն նոր հայեցակարգի, ռազմավարության վրա։ Որը թույլ կտա որոշել արտահանման համապատասխան վեկտորները եւ, համապատասխանաբար, տեղական արդյունաբերական արտադրության գերակայությունները", - ամփոփել է Դավթյանը։