


Սբ Սարգսի տոնի առթիվ՝
հունվարի 31-ից մինչև փետրվարի 14-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի կանխավճարային բաժանորդները
հնարավորություն ունեն օգտվելու օրական 100 ՄԲ գերարագ ինտերնետ փաթեթ
տրամադրող «Super BIT»
ծառայությունից «BIT» ծառայության գնով:
Ինչպես
ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից,
ծառայությունը հասանելի է ՝ 1 օր և 30 օր գործողության ժամկետով:
Ըստ
աղբյուրի, 100 ՄԲ գերարագ «Super BIT 1»-ի գինը կազմում է 100 դրամ (200 դրամի
փոխարեն), ակտիվացման կոդը` *778*1#, իսկ 100 ՄԲ/օրական «Super BIT 30»-ի գինը`
2500 դրամ (5000 դրամի փոխարեն), ակտիվացման կոդը`*778*30#:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է
օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար
հեռախոսահամարով, ինչպես նաև «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր
սպասարկման կենտրոններից որևէ մեկը:
Նշենք,
որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար
օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և
տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ
տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս
ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ
ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ
բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր
զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն
իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական
պատասխանատվության միջազգային ստանդարտ): «Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ)
Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր
ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100
միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի,
Բելառուսի, Ուկրաինայի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր
ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան
ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից
«ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ:



