
2014 թվականին Կոնվերսբանկի շահույթն ավելացել է մոտ 5
անգամ, մինչև 2.4 մլրդ.դրամ: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում
հայտարարել է Կոնվերս Բանի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը, հավելելով, որ բանկի
հաշվեկշռային (նախահարկային) շահույթն աճել է մոտ 3 անգամ, կազմելով 3.055
մլրդ.դրամ:
«Բանկը նման
արդյունքի կարողացավ հասնել տարվա ընթացքում իրականացրած «ագրեսիվ-պահպանողական»
քաղաքականության շնորհիվ, այսինքն, աշխատում էր ստանալ առավելագույն օգուտ`
բարձրացնելով գործունեության արդյունավետությունը եկամուտների ավելացման և ծախսերի
կրճատման հաշվին: Այլ խոսքերով, առաջ է ընթացել փոքր, բայց վստահ քայլերով»,-ասել
է բանկիրը:
Նրա խոսքով,
ացյալ տարի բանկին հաջողվեց գործառնական ծախսերն ավելացնել, նվազեցնելով ծախսերը:
Այսպես, բանկի գործառնական ծախսերը 2014-ին աճեցին 30%, կազմելով 9.7 մլրդ.դրամ,
զուտ տոկոսային եկամուտն աճել է 23,5%, մինչև 6.3 մլրդ դրամ, զուտ գործառնական
եկամուտը արձանագրվել է 45% աճ, մինչև 3.4 մլրդ դրամ, զուտ եկամուտներն
արտարժույթի գործարքներից տարեկան կտրվածքով աճել են 38.7%, մինչև 1.1 մլրդ դրամ,
իսկ զուտ կոմիսիոն եկամուտները` 21.4%, կազմելով 1.7 մլրդ դրամ: Միևնույն ժամանակ,
վարչական և գործառնական ծախսերը նվազել են 10%, մինչև 5.9 մլրդ. դրամ, ընդ որում,
գործառնական ծախսերը նվազել են ավել զգալի չափերով:
Բանկն արձանագրել
է նաև ակտիվների զգալի աճ` 22,5%, մինչև 149 մլրդ դրամ: Ընդհանուր
պարտավորություններն աճել են 23,1%, մինչև 126 մլրդ դրամ: Ընդհանուր կապիտալը 2014
թ-ին աճել է 19.8%, մինչև 23 մլրդ.դրամ: Այս ցուցանիշներով բանկը պահպանում է իր
դիրքերն առաջատարների տասնյակում:
«Չնայած այն
բանկին, որ 2014 թվականը դժվարին տարի էր բանկային համակարգի համար, մեզ հաջողվեց
մեծացնել նաև վարկային պորտֆելը և հաճախորդների հանդեպ պարտավորությունները,
մինչդեռ համակարգում արձանագրվեց կապիտալի արտահոսք: Դա վկայում է բանկի նկատամբ
բարձր վստահության մասին»,-հատարարել է Տ.Դավթյանը, տեղեկացնելով, որ բանկի
վարկային պորտֆելն աճել է 17%, մինչև 97 մլրդ.դրամ, իսկ հաճախորդերի հանդեպ
պարտավորությունները`16.3%, մինչև 98 մլրդ.դրամ:
Միևնույն
ժամանակ, Կոնվերս Բանկի միջոցով իրականացվող դրամական փոխանցումների ծավալը 2014
թվականին աճել է 33%, մինչև 62 մլրդ.դրամ, ինչը հաջողվեց ապահովել Converse Transfer համակարգի ներդրման շնորհիվ, որին միացել են նաև այլ
բանկեր: Այդ նույն ժամանակահատվածում բանկի պլաստիկ քարտերի թիվն աճել է 5.5%,
կազմելով 128.9 հազար քարտ:
«Այս ամենը բանկին թույլ
տվեց արձանագրել ատիվների և կապիտալի շահութաբերության լավ ցուցանիշներ, շուկաի
համեմատ: Ինչպես հայտնի է, վերջին տարիներին համակարգում նկատվում է արդյունավետության
գործակցի վատթարացում, կապված ԿԲ պահաջների խստացման հետ, և կարծում եմ, որ այդ
միտոմը կունենա իր շարունակությունը»,-գտնում է բանկի գորչծադիր տնօրենը: 2014
թվականի արդյունքներով բանկի ROA-ն կազմել է 1.6% (2013-ի 0,4% համեմատ), իսկ ROE
–ն կազմել է 10,4% (2013-ի 2,4% համեմատ): Ծախսերի և եկամուտների
հարաբերակցությունը 2014-ին 86%-ից նվազել է մինչև 61%:
Նշենք,
որ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1993 թվականին: Բանկի բաժնետերերն են`
«Advanced Global Investments» ՍՊԸ (95%) և Հայ Առաքելական եկեղեցին (5%): Բանկն
ունի 33 մասնաճյուղ, որոնց մեծ մասը գտնվում է մարզերում: