Արմինֆո. Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կրկին ժամանել է Հայաստան: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։
"Կրկին շատ շոգ Երևանում՝ կարճատեւ այցով։ Սպասում ենք կարեւոր հանդիպումների", - գրել է հատուկ ներկայացուցիչը։
Նշենք, որ վերջին ժամանակներս ԵՄ-ը, Ռուսաստանի հետ մեկտեղ, ակտիվ մասնակցություն է ցուցաբերում Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորմանը: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ մայիսի 23-ին Բրյուսելում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երրորդ հանդիպումը, որի արդյունքում կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ