Արմինֆո.Երևանում կբացվի Նոր կինոյի միջազգային դպրոց՝ Yerevan International New Cinema School: Նման գաղափար է առաջացել Նոր կինոյի Մոսկվայի դպրոցի, Yerevan Biennale Art Foundation-ի և "Ոսկե ծիրան" միջազգային կինոփառատոնի համագործակցության արդյունքում։ Դպրոցն իր առջև խնդիր է դնում պատրաստել ռեժիսորների, սցենարիստների, օպերատորների և մոնտաժողների, որոնք կարող են մոտ ապագայում փոխել համաշխարհային կինեմատոգրաֆի պրոֆեսիոնալ լանդշաֆտը։
"Դպրոցը նպատակ ունի ստեղծել նոր ռեժիսորներ եւ սցենարիստներ, որոնք, մի կողմից, կունենան բոլոր հմտություններն ու գիտելիքները, որոնք պահանջվում են ժամանակակից կինեմատոգրաֆից, իսկ մյուս կողմից' զգայուն կլինեն ժամանակակից նյութին եւ այդ նյութից կստեղծեն "կենդանի " կինո", - ասված է "Ոսկե ծիրան" կինոփառատոնի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Աղբյուրի համաձայն, դպրոցի դասախոսական կազմը բաղկացած է ինչպես հայ, այնպես էլ միջազգային առաջատար մասնագետներից: Yerevan International New Cinema School-ում ուսումը կտևի երկու տարի։ Դպրոց ընդունվելու կարգի մասին հիմնադիրները կհայտարարեն առաջիկայում: