Երկուշաբթի, 11 Հուլիսի 2022 17:28
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանն ու Ֆրանսիան պաշտոնապես գործարկել են հայկական մշակութային ժառանգության պահպանման ծրագիրը

Հայաստանն ու Ֆրանսիան պաշտոնապես գործարկել են հայկական մշակութային ժառանգության պահպանման ծրագիրը

Արմինֆո.  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն ազդարարել են «Հայաստան. ժառանգության ուսուցում, պահպանում և արժևորում» ծրագրի մեկնարկը, որը ֆինանսավորվում է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության «Նորարարական ծրագրերի համերաշխության հիմնադրամի» (Fonds de solidarité pour les projets innovants) կողմից։ Ծրագիրը նշանավորում է Ֆրանսիայի հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի մշակութային ժառանգության պահպանությանը, վերականգնմանը և արժևորմանը:

 

Ինչպես հաղորդել է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը, մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսի շրջանակում ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ նվիրված «Հայաստան․ ժառանգության ուսուցում, պահպանում և արժևորում» ծրագրի իրականացմանը:

 

Մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Ֆրանսիայի Ժառանգության ազգային ինստիտուտի տնօրեն Շառլ Պերսոնեն, Լուվրի թանգարանի Արևելյան հնությունների բաժնի տնօրեն Արիան Տոման, ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական ​​կենտրոնի տնօրեն Խաչիկ Հարությունյանը, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը:

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն ողջունել և կարևորել է ծրագրի իրականացումը՝ նշելով, որ այն երկկողմանի համագործակցության առաջնահերթություններից է, իսկ ծրագրի ստորագրումը երկու երկրների կառավարությունների համար՝ գոհունակության առիթ:

«Ծրագիրը ներառում է երեք բաղադրիչ. առաջին ուղղությունը նվիրված է վերապատրաստմանը, որտեղ ներգրավված են Ժառանգության ազգային ինստիտուտը, երկրորդ ճյուղը նվիրված է վերականգնման ծրագրին՝ Տաթևի Մեծ անապատ վանքային համալիրի վերականգնմանը, որտեղ նույնպես ֆրանսիական կողմից մասնակցում է Ժառանգության ազգային ինստիտուտը: Երրորդ ուղղությունը վերաբերում է «Էրեբունի» թանգարանի մշտական ցուցադրության նոր հայեցակարգին, որն ավելի վաղ համագործակցության արդյունք է: Լուվրի թանգարանը և այլ գործընկերներ նույնպես ներգրավված կլինեն այս ծրագրում: Կարծում եմ, որ այս ծրագիրը թույլ է տալիս միաժամանակ պատասխանել ՀՀ կառավարության կողմից արծարծված հարցերին: Այն հնարավորություն է ընձեռում միավորելու ֆրանսիական այն հաստատությունները, որոնք պատասխանատու են ժառանգության ոլորտում: Այս ծրագրի իրականացումը համահունչ է նաև հայ հասարակության կարիքներին, մասնավորապես կարևոր է ժառանգության ոլորտում գործունեություն ծավալող մասնագետների համար»,- նշել է դեսպան Անն Լույոն:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը ողջունել է «Հայաստան. ժառանգության ուսուցում, պահպանում և արժևորում» ծրագրի մեկնարկի կապակցությամբ, որը նշանավորում է հայ-ֆրանսիական պատմական և մշակութային սերտ առնչությունները և մատնանշում երկու երկրների միջև համագործակցության զարգացման հեռանկարները:

 

Նախարարը փաստել է, որ Հայաստանն ունի բազմադարյա հարուստ պատմամշակութային ժառանգություն, և այդ ժառանգության պահպանությունը թե՛ Հայաստանում, և թե՛ Հայաստանի սահմաններից դուրս պետական քաղաքականության առաջնահերթություններից է:

 

«Այս ծրագիրը ժառանգության պահպանությանն ուղղված միջազգային համագործակցության լավագույն օրինակ է, որը մեկ հարթակում միավորում է Ֆրանսիայի և Հայաստանի տարբեր մշակութային կազմակերպությունների՝ մշակութային ժառանգության պահպանության գործընթացն առավել արդյունավետ իրականացնելու համար, մատնանշելով համընդհանուր պատասխանատվություն ժառանգության հանդեպ՝ անկախ քաղաքական ու աշխարհաքաղաքական գործընթացներից ու դիրքորոշումներից։ Ծրագիրը կարևորվում է նաև այն հանգամանքով, որ ընդգրկում է մշակութային ժառանգության տարբեր ուղղությունները՝ հիմնվելով ֆրանսիացի և հայ գործընկերների հմտությունների, լավագույն փորձի վրա»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարարը և վստահություն հայտնել, որ ֆրանսիացի գործընկերները փոխանցելու շատ բան ունեն։

 

Վահրամ Դումանյանի դիտարկմամբ՝ տարեցտարի ընդլայնվում է հայ-ֆրանսիական օրակարգը, ինչի համար առանձնակի շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատանը՝ անձամբ տիկին դեսպանին՝ իր նախանձախնդրության և հետևողական աշխատանքների համար:

 

«Լիահույս եմ, որ ծրագիրը կլինի շարունակական, կունենա զարգացման կայուն հիմքեր ու հնարավորություններ, մեծապես կնպաստի մշակույթի ոլորտում հայ-ֆրանսիական արդյունավետ համագործակցության զարգացմանը՝ ստեղծելով նոր հնարավորություններ համատեղ ծրագրեր և նոր նախաձեռնություններ իրագործելու համար»,- նշել է Վահրամ Դումանյանը և բոլորին շնորհավորել ծրագրի հաջող մեկնարկի կապակցությամբ:

 

Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական ​​կենտրոնի տնօրեն Խաչիկ Հարությունյանն ուրախությամբ արձանագրել է, որ ծրագրի կրթական բաղադրիչը միտված է վերականգնման ոլորտի մասնագետների մասնագիտական հմտությունների, կարողությունների բարելավմանը և փորձի փոխանակմանը: Կենտրոնի տնօրենը շնորհակալություն է հայտնել նմանօրինակ պատասխանատու գործում վստահության համար և գոհունակություն արտահայտել ծրագրի գործնական փուլին անցնելու համար:

 

««Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի համար չափազանց կարևոր փուլ է սկսվում: Էրեբունին Ուրարտուի՝ Արարատի թագավորության կարևորագույն հուշարձաններից մեկն է և մեր ազգային ու պետական ինքնության խորհրդանիշ. Էրեբունիից է սկսվում մեր մայրաքաղաք Երևանի գրավոր պատմությունը, և այն չափազանց կարևոր տեղ ունի Հայաստանի և Հայաստանի հնագույն պատմության ընկալման համար: Նաև կարևոր է, որովհետև Էրեբունու շնորհիվ հայ-ֆրանսիական համատեղ հնագիտական արշավախմբի կողմից իրականացված պեղումների արդյունքում ամրագրվեցին Երվանդունիների հետուրարտական ժամանակաշրջանի կարևորագույն կառույցներ, որոնք մեր պատմության չուսումնասիրված փուլերից մեկն է: Մեզ համար մեծ պատիվ է ծրագրի շրջանակում համագործակցել Լուվրի թանգարանի գործընկերների հետ և ունենալ Էրեբունու բոլորովին նոր ցուցադրություն»,- նշել է արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը:

 

Հաղորդվում է,  որ մամուլի ասուլիսին նախորդել է «Հայաստան․ ժառանգության ուսուցում, պահպանում և արժևորում» ծրագրի աշխատանքային խմբի մեկնարկային նիստը, որը բացառության կարգով վարել են Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն և ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

 

600.000 եվրո արժողությամբ ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2022 թ. հուլիսից մինչև 2023 թ. դեկտեմբեր: Այն նպատակ ունի աջակցելու Հայաստանի մշակութային ժառանգության պահպանության գործընթացներին, ոլորտի մասնագետների կարողությունների, ինչպես նաև թանգարանային քաղաքականության իրականացմանը և զարգացմանը:

 

Ծրագիրը նախագծվել և իրականացվելու է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Ֆրանսիայի Ժառանգության ազգային ինստիտուտի, Լուվրի թանգարանի, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական ​​կենտրոնի և «Էրեբունի» թանգարանի հետ համագործակցությամբ։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
ՏԻՄ ընտրություններին ընդառաջ բերման է ենթարկվել ևս մեկ ընդդիմադիր թեկնածուՏԻՄ ընտրություններին ընդառաջ բերման է ենթարկվել ևս մեկ ընդդիմադիր թեկնածու
Հայաստանն ու Զիմբաբվեն քննարկել են կենսաբազմազանության պահպանման ոլորտում համագործակցության հնարավորություններըՀայաստանն ու Զիմբաբվեն քննարկել են կենսաբազմազանության պահպանման ոլորտում համագործակցության հնարավորությունները
Բերման է ենթարկվել Արթիկ համայնքի «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածունԲերման է ենթարկվել Արթիկ համայնքի «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածուն
Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնը փոքր համերգասրահ կունենաՍպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնը փոքր համերգասրահ կունենա
"Ականատես". Արտաշատում հոգևորականը հրապարակավ սատարել է "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունից համայնքի ղեկավարի պաշտոնի թեկնածուին
Հայաստանի երկրորդ նախագահի կալանքը երկարաձգվեց 2 ամսով. դատարանի որոշումըՀայաստանի երկրորդ նախագահի կալանքը երկարաձգվեց 2 ամսով. դատարանի որոշումը
Արման Աբովյանը դարձել է ԲՀԿ պաշտոնական ներկայացուցիչը՝ Գագիկ Ծառուկյանի կալանավորման պայմաններումԱրման Աբովյանը դարձել է ԲՀԿ պաշտոնական ներկայացուցիչը՝ Գագիկ Ծառուկյանի կալանավորման պայմաններում
ՀԱԿ փոխնախագահ․ Փաշինյանը մտադիր է արտահերթ ընտրություններն օգտագործել որպես ընդդիմության նկատմամբ շանտաժի գործիքՀԱԿ փոխնախագահ․ Փաշինյանը մտադիր է արտահերթ ընտրություններն օգտագործել որպես ընդդիմության նկատմամբ շանտաժի գործիք
Converse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-ի
Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձըԿոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Առողջապահության նախարարությունը տեղեկություններ է ներկայացրել ավտոբուսի վթարի հետևանքով տուժածների առողջական վիճակի մասինԱռողջապահության նախարարությունը տեղեկություններ է ներկայացրել ավտոբուսի վթարի հետևանքով տուժածների առողջական վիճակի մասին
Նարեկ Կարապետյան. Հայաստանի սահմանն այսօր անարգել կարող է հատել ինչպես ադրբեջանցի հովիվը, այնպես էլ՝ զինվորականը, եւ դա խնդիր էՆարեկ Կարապետյան. Հայաստանի սահմանն այսօր անարգել կարող է հատել ինչպես ադրբեջանցի հովիվը, այնպես էլ՝ զինվորականը, եւ դա խնդիր է
Նարեկ Կարապետյան. Հայաստանի իշխանությունները չեն կարող Նարեկ Կարապետյան. Հայաստանի իշխանությունները չեն կարող "Ուժեղ Հայաստանի" կողմնակիցների կալանավորման հաշվին ստիպել նրան պաշտպանել նոր սահմանադրությունը
87 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը87 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը
Ադրբեջանը շարունակում է ավելացնել պաշտպանական ծախսերըԱդրբեջանը շարունակում է ավելացնել պաշտպանական ծախսերը
2026 թվականի 9 ամիսներին Հայաստանում 44 հայց է ներկայացվել ընդդեմ լրագրողների և ԶԼՄ-ների. ԽԱՊԿ2026 թվականի 9 ամիսներին Հայաստանում 44 հայց է ներկայացվել ընդդեմ լրագրողների և ԶԼՄ-ների. ԽԱՊԿ
Ծաղկաձորն ու Բուրգասը դարձել են քույր քաղաքներԾաղկաձորն ու Բուրգասը դարձել են քույր քաղաքներ
Արցախի մի խումբ պատգամավորներ հանդես են եկել Հայաստանում Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների գործունեության շարունակականությունն ապահովելու օգտինԱրցախի մի խումբ պատգամավորներ հանդես են եկել Հայաստանում Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների գործունեության շարունակականությունն ապահովելու օգտին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը կայցելի ՀայաստանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը կայցելի Հայաստան
«Ուժեղ Հայաստան»-ը Հայաստանի իշխանություններին մեղադրել է Ստեփանավանում ընտրություններից առաջ իրենց կուսակցությունը վարկաբեկելու փորձի մեջ«Ուժեղ Հայաստան»-ը Հայաստանի իշխանություններին մեղադրել է Ստեփանավանում ընտրություններից առաջ իրենց կուսակցությունը վարկաբեկելու փորձի մեջ
Երևանում ավտոբուսի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 11 քաղաքացի տուժել էԵրևանում ավտոբուսի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 11 քաղաքացի տուժել է
Նիցցայի քաղաքապետը պահանջել է ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր հայերինՆիցցայի քաղաքապետը պահանջել է ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր հայերին
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանը ճանաչվել է 2026 թվականի մշակութային ժառանգության եվրոպական առաջատար ուղղությունըՀայաստանը ճանաչվել է 2026 թվականի մշակութային ժառանգության եվրոպական առաջատար ուղղությունը
Վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժինը գլխավորել է Նունե ՕհանյանըՎարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժինը գլխավորել է Նունե Օհանյանը
Նարեկ Կարապետյան. «Ուժեղ Հայաստանը» պատրաստ է երկրում արտահերթ ընտրություններինՆարեկ Կարապետյան. «Ուժեղ Հայաստանը» պատրաստ է երկրում արտահերթ ընտրություններին
Հայ մտավորականությունը պահանջել է ապահովել «Մայր Հայաստան»-ի առաջնորդի նկատմամբ դատական գործընթացի թափանցիկությունըՀայ մտավորականությունը պահանջել է ապահովել «Մայր Հայաստան»-ի առաջնորդի նկատմամբ դատական գործընթացի թափանցիկությունը
Փաստաբան․ Հայաստանի երկրորդ նախագահի որդու կալանքը երկարաձգվել է 2 ամսովՓաստաբան․ Հայաստանի երկրորդ նախագահի որդու կալանքը երկարաձգվել է 2 ամսով
IDBank․ ներդրում՝ հանուն կանաչ ապագայի. կայացավ Մատենադարանին հարակից կենսաբազմազանության այգու հիմնարկեքի արարողությունըIDBank․ ներդրում՝ հանուն կանաչ ապագայի. կայացավ Մատենադարանին հարակից կենսաբազմազանության այգու հիմնարկեքի արարողությունը
ԱՄՆ-ը ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայությանը 1,4 մլն դոլարի հատուկ սարքավորումներ և միջոցներ է փոխանցելԱՄՆ-ը ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայությանը 1,4 մլն դոլարի հատուկ սարքավորումներ և միջոցներ է փոխանցել
Ֆրանսիայում Mirage 2000D կործանիչի վթարի հետևանքով զոհվել է հայկական ծագմամբ ֆրանսիացի։Ֆրանսիայում Mirage 2000D կործանիչի վթարի հետևանքով զոհվել է հայկական ծագմամբ ֆրանսիացի։
Փարիզի փոխքաղաքապետը հարգել է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակըՓարիզի փոխքաղաքապետը հարգել է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը
Հայաստանի դատարանը դադարեցրել է հոգևորականությունից զրկված Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թահմազյանի գործով վարույթը։Հայաստանի դատարանը դադարեցրել է հոգևորականությունից զրկված Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թահմազյանի գործով վարույթը։
Հայտարարություն․ «Ուժեղ Հայաստան»-ից Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուի շուրջ տեղի ունեցողը քաղաքական հետապնդման դասական օրինակ էՀայտարարություն․ «Ուժեղ Հայաստան»-ից Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուի շուրջ տեղի ունեցողը քաղաքական հետապնդման դասական օրինակ է
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Հայաստանը «դե ֆակտո» դուրս է եկել ռազմական դաշինքի կազմիցՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Հայաստանը «դե ֆակտո» դուրս է եկել ռազմական դաշինքի կազմից
Հայաստանն ու Չեխիան քննարկել են պաշտպանական համագործակցության հարցերՀայաստանն ու Չեխիան քննարկել են պաշտպանական համագործակցության հարցեր
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Սեդրակ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի 7 դրվագներից  5-ըՀակակոռուպցիոն դատարանը մերժել է Սեդրակ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի 7 դրվագներից  5-ը
Հայաստանը հետաքրքրված է 2031 թվականին երկրում CITES կողմերի համաժողովի անցկացմամբՀայաստանը հետաքրքրված է 2031 թվականին երկրում CITES կողմերի համաժողովի անցկացմամբ
Ընդդիմադիր․ Այն, որ առաջիկա տարում նոր ընտրություններ են լինելու, փաստ էԸնդդիմադիր․ Այն, որ առաջիկա տարում նոր ընտրություններ են լինելու, փաստ է
Խամոյան․ Խամոյան․ "Հայաստան" դաշինքը չի քվեարկի նոր սահմանադրությունը հանրաքվեի դնելու օգտին
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել է ԵՄ գործընկերության առաքելության ղեկավարի հետՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել է ԵՄ գործընկերության առաքելության ղեկավարի հետ
2016 թվականի ապրիլյան պատերազմի իրադարձությունների հիման վրա գրված պատմվածքը ներառվել է Հայաստանի 11-րդ դասարանի ռուսաց լեզվի դասագրքում2016 թվականի ապրիլյան պատերազմի իրադարձությունների հիման վրա գրված պատմվածքը ներառվել է Հայաստանի 11-րդ դասարանի ռուսաց լեզվի դասագրքում
Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները վերահաստատել են երկկողմ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները վերահաստատել են երկկողմ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը
Նոր սահմանադրություն ընդունելու համար Հայաստանում կարող են տեղի ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրություններՆոր սահմանադրություն ընդունելու համար Հայաստանում կարող են տեղի ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Փաշինյանը մեկնաբանել է Հայաստանի նկատմամբ սահմանափակումները. Այստեղ չկան տնտեսական շարժառիթներ, այլ, ըստ էության, գործ ունենք քաղաքական բաղադրիչի հետՓաշինյանը մեկնաբանել է Հայաստանի նկատմամբ սահմանափակումները. Այստեղ չկան տնտեսական շարժառիթներ, այլ, ըստ էության, գործ ունենք քաղաքական բաղադրիչի հետ
Converse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների ավանդույթների և զարգացման պատմություն   Converse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների ավանդույթների և զարգացման պատմություն  
ՀՀԿ փոխնախագահ․ Հայաստանը կանգնած է երեք քաղաքական սցենարների առջեւՀՀԿ փոխնախագահ․ Հայաստանը կանգնած է երեք քաղաքական սցենարների առջեւ
Կառավարությունը 148.5 մլրդ դրամ կտրամադրի երկու բացառիկ ձեռագրերի ձեռք բերման համար, որոնք կհամալրեն Մատենադարանի հավաքածունԿառավարությունը 148.5 մլրդ դրամ կտրամադրի երկու բացառիկ ձեռագրերի ձեռք բերման համար, որոնք կհամալրեն Մատենադարանի հավաքածուն
Հայաստանում կընդլայնվի զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման ծրագիրըՀայաստանում կընդլայնվի զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման ծրագիրը
Ընդդիմադիր․ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անխուսափելի ենԸնդդիմադիր․ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անխուսափելի են
Երևանն ու Պեկինը մտադիր են ընդլայնել քաղաքային կառավարման ոլորտում փորձի փոխանակումը. քաղաքապետարանԵրևանն ու Պեկինը մտադիր են ընդլայնել քաղաքային կառավարման ոլորտում փորձի փոխանակումը. քաղաքապետարան
Տտնտեսության համար այս պահին մարտահրավերներից մեկը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում հարաբերություններն են - ՓաշինյանՏտնտեսության համար այս պահին մարտահրավերներից մեկը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում հարաբերություններն են - Փաշինյան
Հայաստանը և Չեխիան քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունըՀայաստանը և Չեխիան քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը
ՀՀ կառավարությունը 2027 թվականից սկսած կմիավորի քաղաքացիների երեք կատեգորիայի զբաղվածության ծրագրերը։ՀՀ կառավարությունը 2027 թվականից սկսած կմիավորի քաղաքացիների երեք կատեգորիայի զբաղվածության ծրագրերը։
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի տարեվերջինԾիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի տարեվերջին
Ամստերդամ. Քաղաքական մրցակիցների դեմ քրեական արդարադատության գործիքների կիրառումը չի կարող ներկայացվել որպես ժողովրդավարության պաշտպանությունԱմստերդամ. Քաղաքական մրցակիցների դեմ քրեական արդարադատության գործիքների կիրառումը չի կարող ներկայացվել որպես ժողովրդավարության պաշտպանություն
Ըստ հայտարարության՝ Քոչարյանների հայր և որդու դեմ գործը վերաբերում է միայն ֆինանսական մեղադրանքներին, և նրանց կալանքի տակ պահելու հիմքեր չկանԸստ հայտարարության՝ Քոչարյանների հայր և որդու դեմ գործը վերաբերում է միայն ֆինանսական մեղադրանքներին, և նրանց կալանքի տակ պահելու հիմքեր չկան
Իսահակ Հերցոգը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի վրա հարձակումներըԻսահակ Հերցոգը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի վրա հարձակումները
ՀՀ փոխվարչապետը Սյունիքում քննարկել է TRIPP-ի իրականացման մեկնարկի կազմակերպչական աշխատանքներըՀՀ փոխվարչապետը Սյունիքում քննարկել է TRIPP-ի իրականացման մեկնարկի կազմակերպչական աշխատանքները
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան
Քաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունըՔաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունը
Ադրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպանԱդրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպան
Պուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթՊուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթ
Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։
Մեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետՄեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետ