Արմինֆո.Արդշինբանկում մեկնարկել է «Ձեր ամառը Mastercard-ի հետ» ակցիան նոր քարտապանների համար: Համաձայն ակցիայի՝ յուրաքանչյուր ոք, ով հուլիսի 7-ից օգոստոսի 25-ը Արդշինբանկում կբացի Mastercard դեբետային քարտ և մինչև օգոստոսի 31-ը այդ քարտով կկատարի ամենաշատ գնումները (նվազագույնը 110,000 ՀՀ դրամ՝ ակցիայի ողջ ժամանակահատվածի համար), կշահի հետևյալ յուրահատուկ նվերներից մեկը՝
· ուղղաթիռով էքսկուրսիոն թռիչք
· հանգիստ Հայաստանի լավագույն հյուրանոցներից մեկում
· սպորտային ակումբի եռամսյա աբոնեմենտ
· ընտանիքով այցելություն գերժամանակակից ատրակցիոններով հագեցած այգի
· ընթրիք ռեստորանում կամ
· երկու հոգու համար մուտքի տոմս և կոկտեյլի հյուրասիրություն հայտնի ջազային ակումբում։
Ընդհանուր առմամբ լինելու է 30 մրցանակ։
Հաղթողները կընտրվեն ակցիայի ավարտից հետո՝ մինչև սեպտեմբերի 15-ը։ Ակցիային կարող են մասնակցել 18 տարին լրացած ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ անձինք, ովքեր ակցիայի ընթացքում բացել են Mastercard միջազգային վճարային համակարգի նոր դեբետային քարտ Արդշինբանկում։ Այս ժամանակահատվածում իրենց քարտերը վերաթողարկող հաճախորդները չեն կարող մասնակցել ակցիային:
Քարտերը հնարավոր է բացել Արդշինբանկի բոլոր սպասարկման կետերում` հանրապետության ամբողջ տարածքում:
Հիշեցնենք նաև, որ ֆիզիկական անձինք Արդշինբանկում կարող են բացել Mastercard վճարային համակարգի հետևյալ դեբետային քարտերը՝ Mastercard World Black Edition և Mastercard Debit: