Ադրբեջանական ԶՈւ-ի դիպուկահարի կրակոցից Տավուշի մարզի Մովսես գյուղում վիրավորվել է 85-ամյա քաղաքացի Լևոն Հովակիմի Անդրեասյանը: Միջադեպը տեղի է
ունեցել փետրվարի 4-ին:
Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ պաշտպանության
նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Նրա ասելով, ներկա պահին Անդրեասյանը գտնվում է Բերդի հոսպիտալում: