Հայաստանում
աշխատանք փնտրողների թիվը 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 65.9
հազար մարդ, նախորդ տարվա ցուցանիշի համեմատ աճելով 17.9%: Այս մասին այսօր
կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի
նախարարության «Զբաղվածության պետական ծառայության» ղեկավար Արտակ Մանգասարյանը:
Նրա խոսքով, գործազուրկների ընդհանուր թվից առաջին
հերթին աշխատանքի պետք է տեղավորվի 42.8%-ը կամ 28.2 հազարը, որից 12.6 հազարը կամ
4.7%-ը երիտասարդներ են: Կանանց թիվը գործազուրկների շարքում կազմում է 71.8% կամ
47.3 հազար: Երիտասարդները կազմում են 23.7% կամ 15.6 հազար, իսկ սահմանափակ
կարողությունների տեր անձինք` 3.2% կամ 2.1 հազար մարդ: Միևնոյն ժամանակ,
գործազուրկների զգալի մասը` 83.8% կամ 55.5 հազարը մրցունակ չի աշխատանքի
շուկայում: Գործազուրկների ընդհանուր թվում 16-29 տարեկանները կազմում են 23.7%,
30-44 տարեկանները` 38.9%, 45-54 տարեկաները` 21.4%, 55 և բարձր տարիք
ունեցողները` 16%:
Ըստ ծառայության տվյալների, տարեսկզբի դրությամբ
Հաաստանում աշխատանք փնտրողների թիվը կազմել է 72.6 հազար մարդ, տարեկան աճը`
12.2%, որտեղ գործազուրկները կազմել են 91.4%:
«Գործազուրկների թիվի աճը պայմանավորված է նրանով, որ
մարդկանց չեն բավարարում աշխատանքի պայմանները և աշխատավարձերի չափերը: Որոշիչ
գործոն է հանդիսանում նաև աշխատանք փնտրողների որակավորման ցածր մակարդակը»,-նշել
է Մանգասարյանը: Նա տեղեկացրել է, որ «Զբաղվածության մասին» նոր օրենքի
շրջանակներում, որը գործողության մեջ մտավ 2014 թվականի հունվարի 1-ից,
Գործակալությունն ընդունեց զբաղվածության քաղաքականության նոր մոդել, որի նպատակն
է`քաղաքացիներին ապահովել կայուն զբաղվածությամբ, իրականացվող ծրագրերի
հասցեավորման բարձրացման միջոցով: Գերատեսչությունն իրականացնում է նման 13
ծրագիր, որից 4-ը գործարկվել է 2014 թվականին: Այդ ծրագրերում, տարվա
արդյունքներով, ներգրավված է 7272 մարդ, որոնց թիվը 2013 թվականի համեմատ աճել է
ավելի քան 3 անգամ: «Իրականացվող ծրագրերի շնորհիվ Պետծառայությանը դիմած անձանց
թիվն աճել է 9.8%»,-նշել է Մանասարյանը: Նրա տվյալներով, 2014 թվականին աշխատանքի
է տեղավորվել 11.5 հազար մարդ, որից 7.1 հազարը կանայք են, 7.5 հազարը` անմրցունակ
աձինք, իսկ 3.3 հազարը` երիտասարդներ: 2014 թվականին գործակալությունն արձանագրել
է 24.1 հազար թափուր աշխատատեղ, ինչն ամսական կազմում է` մոտ 2007
արձանագրություն:
«Տանժեր» աշխատանքի տեղավորման գործակալության տնօրեն
Նանա Հերունու կարծիքով գործազուրկների թվի աճը պայմանավորված է նրանով, որ հայ
գործարարները, հարկային բեռի ավերջ խստացումների, տնտեսական իրավիճակի վատթարացման
և գնաճի պատճառով ստիպված են փոխել իրենց գործունեության մոդելները և կրճատել
կադրերին:
«Տնտեսական անկումը Ռուսաստանում հայելու նման
արդրադառնում է նաև մեր երկրի վրա: Այնտեղ արդեն զանգվածային կրճատումներ են տեղի
ունենում, և այդ միտոմը Հայաստանում նույնպես անխուսափելի է, այն արդեն մեկնարկել
է և դիտվում է, քանի որ հայ գործատոներն արդեն ձեռնամուխ են եղել կադրային
«չիստկաներին»,-ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում նշել է փորձագետը: Նա
հավելել է, որ ստեղծված իրավիճակում գործատուներն աշխատում են պահել և գրավել
որակյալ մասնագեներին, ազատվելով ցածր որակավորում ունեցողերից կամ «միջակներից»:
Ն.Հերունու կարծիքով, երկրում գործազրկության աճին
նպաստում է նաև ՓՄՁ ոլորտի նկատմամբ իշխանությունների վերաբերմունքը: «Ողջ
աշխարհում վաղուց հասկացել և ընդունել են, որ ՓՄՁ-ն հանդիսաում է տնտեսական
զարգացման և սոցիալական կայունության գրավականը, դրա համար էլ այդ հատվածը մշտապես
գտնվում է կառավարոթյունների աչալուրջ հսկողության ներքո: Հատկապես ճգնաժամային
փուլերում նրանց համար գործում են հարկային արտոնություններ և տարբեր տեսակի
պրեֆերենցիաներ: Իսկ մեզ մոտ հակառակն է, ճգնաժամային փուլում հայ ՓՄՁ
ներկայացուցիչներն իրենց վրա զգոմ են հարկային բեռի ծանրութան ողջ ուժը, դրա համար
էլ շատերն ստիպված են լինում փակել իրենց բիզնեսն ու լքել Հաաստանը: Դա բերում է
նաև նրան, որ գործազուրկների բանակը համալրվում է նորանոր
շարքայիններով»,-եզրափակել է Ն.Հերունին:
Ըստ վիճակագրության, Հայստանի գործազուրկների մեջ
բարձրագույն կրթություն ունեցողները կազմոմ են 14.3%, միջին մասնագիտական
կրթություն ունեցողները` 20.4%, նախամասնագիտական կրթություն ունեցողները` 6.2%,
միջնակարգ կրթություն ունեցողները` 50.3%, իսկ հատուկ, հիմնական և սկզբնական
հանրակրթական կրթություն ունեցողները` 8.8%: Բարձրագույն կրթություն ունեցողներից
շուկայում ամենամեծ պահաջարկն ունեն բժիշկները (մարզերում), տնտեսագետները,
ծրագրավորողները, ճարտարապետները, հաշվապահները: Միջնակարկ կրթությամբ աձանց մեջ պահանջված
են` բուժքույրերը, դիզայներները, վաճառողները, մատուցողները, խոհարարները,
հացթուխները, վարսավիրները, ինչպես նաև ավտովերանորոգողները, ավտոէլեկտրիկները և
որմնադիրները:
Ըստ ՀՀ
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, գործազրկության միջին մակարդակը Հայաստանում
2014 թվականի առաջին 9 ամիսներին կազմել է 17.1%, իսկ տնտեսական ակտիվությունը`
64.1%: