Arminfo.info



 Ուրբաթ, 1 Հուլիսի 2022 16:12
Ալեքսանդր Ավանեսով

Եթե ամեն մարդկային ողբերգության էմոցիաներին տրվի, այդ ամենի արդյունքում կստանանք հանրային ողբերգություն. Փաշինյան

Եթե ամեն մարդկային ողբերգության էմոցիաներին տրվի, այդ ամենի արդյունքում կստանանք հանրային ողբերգություն. Փաշինյան

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գլխավոր դատախազություն և մասնակցել Հայաստանի Հանրապետության դատախազության ստեղծման 104-ամյակին և Դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:

 

Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, նիստին մասնակցել են ՀՀ գործող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ նորընտիր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Դատախազության համակարգի ներկայացուցիչներ:

 

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է. «Հայաստանի Հանրապետության հարգելի գլխավոր դատախազ, Դատախազության հարգելի աշխատակիցներ, Հարգելի վետերաններ, Շնորհավորում եմ բոլորիս Դատախազության աշխատողի օրվա առիթով: Իսկապես շատ դժվար է գերագնահատել դատախազության և դատախազի՝ որպես ինստիտուտի կարևորությունը պետության ինստիտուցիոնալ կայացման և իրավական անվտանգության ապահովման գործում: Ընդհանրապես դատախազությունը մենք ընկալում ենք որպես նախաքննության գագաթնակետ, կուլմինացիա, և պիտի առանձնահատուկ ընդգծեմ այդ դերի կարևորությունը, որովհետև նախաքննության ոլորտում ներգրավված մյուս մարմինները, ըստ էության, հիմնականում գործում են կուլիսներում, իսկ Դատախազությունն այն մարմինն է, որը վերցնում է ձևավորված մեղադրանքը և հրապարակային, այսինքն՝ դատարանում, հիմնականում դռնբաց դատական նիստերում, պաշտպանում այդ մեղադրանքը: Եվ եթե Դատախազությունը մեղադրանքը տարել է դատարան, դա նշանակում է, ենթադրում է, որ այդ մեղադրանքը պիտի պսակվի կոնկրետ պատիժով, կոնկրետ դատավճռով:

 

Ամեն քրեական գործի հետևում կամ որպես քրեական գործի օբյեկտ կանգնած են մարդիկ, ամեն քրեական գործի հետևում մի ողբերգություն է՝ մարդկային ողբերգություն, ընտանեկան ողբերգություն: Ամեն քրեական գործի հետևում երեխաներ են, ընտանիքներ են, կանայք են, ծնողներ են: Բայց ես ուզում եմ ընդգծել այս հոգեբանական ամրության և սկզբունքայնության կարևորությունը: Որովհետև շատ կարևոր է այդ բոլոր էմոցիոնալ գործոնների մեջ կարողանալ սկզբունքային, հավատարիմ, հետևողական գնալ օրենքի հետևից: Որովհետև եթե ամեն մարդկային ողբերգության էմոցիաներին տրվի, այդ ամենի արդյունքում կստանանք հանրային ողբերգություն:

 

Սա է պատճառը, որ անընդհատ շեշտվում է՝ պատժի անխուսափելիության սկզբունքը պետության կայացման ամենակարևոր գործոնն է: Եթե մենք ի վիճակի չլինենք պատժել քչերին, ապա անուղղակի կամ ուղղակի անարդար պատժի կարժանանան շատերը: Եվ այս առումով ուզում եմ ընդգծել, որ դատախազությունը, այո, որպես ինստիտուտ կայացած է, բայց ինձ շատ դուր է գալիս այն միտքը, որ մենք բոլորս գիտակցում ենք՝ իրավունքը, օրենքը և նաև քրեական իրավունքը զարգացող գործընթաց են, և մենք պետք է անպայման այդ զարգացումները խթանենք, այդ զարգացումների նկատմամբ հետևողական լինենք և կարողանանք համահունչ լինել ժամանակի պահանջներին: Եվ մենք գնում ենք այդ ճանապարհով»:

Վարչապետն անդրադարձել է կալանքների թեմային՝ խոսելով Գլխավոր դատախազի ներկայացրած վիճակագրության մասին: «Ես էլ այդ մասին բազմիցս խոսել եմ՝ ներկայացնելով դա որպես կարևոր ձեռքբերում: Մեր բանտերի կիսադատարկ լինելը, անկեղծ պիտի ասեմ, համարում եմ քաղաքական շատ կարևոր ձեռքբերում մեր կառավարության համար: Բայց այս ընթացքում արձանագրել ենք նաև մի բան, որ Հայաստանում դեռևս շարունակում է դժվարանալ նախաքննություն վարելը մեղադրյալի չկալանավորված լինելու պայմաններում: Երբ խոսում են իրավունքի և իրավական մտքի զարգացման մասին, ինձ համար ամենակարևոր չափանիշը հետևյալն է՝ թե ինչքանով կարող է մեր երկրում նախաքննությունը լինել արդյունավետ և արդյունքում պատիժը լինել անխուսափելի՝ այն պայմաններում, երբ մեղադրյալն անազատության մեջ է, մեղադրյալը կալանքի տակ չէ: Սա, իհարկե, իմ ոչ պրոֆեսիոնալ հայացքի և աչքի համար ամենակարևոր, բարձր մակարդակն է, երբ կարելի է մեղադրյալի՝ ազատության մեջ գտնվելու պայմաններում վարել նույնքան արդյունավետ նախաքննություն, որքան կալանքի պարագայում: Իհարկե, հասկանալի է՝ կան դեպքեր, որ կալանքն ուղիղ բխում է նախաքննության շահերից և անհրաժեշտությունից: Ես այս օրինակը ի ցույց եմ դնում՝ ընդգծելու համար, թե այսօր մենք, նաև կառավարությունը, որը մշակվող և վարվող քաղաքականության հիմնական պատասխանատուն է, մեր մտքերի ընթացքն ինչ ուղղությամբ է շարժվում», - նշել է Նիկոլ Փաշինյանը:

 

Կառավարության ղեկավարն ընդգծել է նաև հակակոռուպցիոն պայքարի և պետական կառավարման համակարգի արդյունավետության կարևորությունը. «Պիտի կարևորեմ նաև հետևյալը. մենք շատ խոսում ենք կոռուպցիայի դեմ պայքարի մասին, որը մեզ համար կարևոր քաղաքական նշանակություն ունի՝ կոռուպցիայի դեմ պայքարի ուժգնությունը և արդյունավետությունն իրավապահ համակարգում բարձրացնելու առումով: Մեզ համար չափազանց կարևոր է իրավապահ համակարգի՝ ընդհանուր առմամբ և նաև Դատախազության աշխատողների սոցիալական երաշխիքների ամրապնդումը, որովհետև սա իսկապես կարևոր գործոն է: Ամենևին էլ խոսքը մերկանտիլ կամ նյութական շահերի մասին չէ, այլ այն մասին է, որ մենք պետք է հնարավորություն տանք և՛ քննիչին, և՛ դատախազին, և՛ ոստիկանին, և՛ ընդհանրապես պետական ինստիտուտների բոլոր աշխատողներին կենտրոնանալ իրենց աշխատանքի վրա: Սոցիալական երաշխիք ասածն ինձ համար առաջին հերթին աշխատանքի վրա կենտրոնանալու հնարավորություն տալու մասին է: Իհարկե, անընդհատ այս հարցը մեր ուշադրության կենտրոնում է, և մենք պիտի հետևողականորեն կարողանանք այս ճանապարհով քայլել:

 

Բայց ես ուզում եմ նաև կոռուպցիայի դեմ պայքարը կապել այս խնդրի լուծման հետ. ինչո՞ւ են մեզ մոտ աշխատավարձերը ցածր, որովհետև պետությունը ձեզ և մեզ հայտնի հանգամանքների բերումով ի վիճակի չի լինում հաճախ կոնսոլիդացնել ամբողջ պետական այն ռեսուրսները, որոնք պետք է կենտրոնանան պետական բյուջեում: Այսինքն՝ եթե խոսում ենք կոռուպցիայի մասին, ավելի պարզ այն հետևյալն է. դրանք այն արգելակներն են, որոնք թույլ չեն տալիս, որ այն միջոցները, որոնք պետք է կենտրոնանան պետական բյուջեում, կենտրոնանան պետական բյուջեում: Հետևաբար, կոռուպցիայի դեմ պայքարն է ամենակարևոր միջոցը, որով պետք է գեներացնենք այն անհրաժեշտ միջոցները, որով պետք է ապահովենք մեր պետական ծախսերը, ներառյալ պետական և իրավապահ համակարգի սոցիալական երաշխիքների համակարգը:

Մյուս հանգամանքը, որն ընդհանրապես կա, մեր պետական կառավարման համակարգի արդյունավետությունն է: Իհարկե, Դատախազությունն այդ առումով թերևս ամենակոմպակտ պետական կառույցներից է, բայց ընդհանուր առմամբ աշխատանքի արդյունավետությունը պետք է հաշվի առնել: Չնայած շատ դեպքերում, նաև Դատախազության որոշակի ստորաբաժանումների աշխատանքի պարագայում մենք տեսնում ենք, որ, ընդհակառակը, նոր ռեսուրսների ներգրավման անհրաժեշտություն կա, օրինակ, նախաքննությունը, քրեական իրավունքը: Որովհետև երբ խոսում ենք քրեական գործերի ծավալի մեծացման մասին, հաճախ մոռանում ենք, որ այդ ծավալը քննում են կամ այդ ծավալի գործերով զբաղվում են միևնույն թվով մարդիկ միևնույն աշխատավարձով:

 

Ես այս ամենն ասում եմ՝ արձանագրելու համար, որ մենք հստակ գիտակցում ենք այն օրակարգը, որ կա, և այդ օրակարգի լուծումը մեզ համար, իհարկե, առաջնահերթություն է: Պիտի կրկնեմ, որ միանշանակ է և աներկբա՝ այն բոլոր պրոբլեմները, որ մենք ունենք, կապված են մեր պետական ինստիտուտների կայացման աստիճանի հետ: Այնտեղ, որտեղ ունենք թերություն, այդ թերությունը պետք է փնտրենք պետական ինստիտուտների կայացման աստիճանի մեջ, բոլոր պետական ինստիտուտների առանց բացառության՝ սկսած բանակից, Զինված ուժերից շարունակած նախարարություններով, գերատեսչություններով, տեղական ինքնակառավարման մարմիններով: Իսկ այս ամենի հիմքը, իհարկե, պետք է փնտրենք կրթության և կրթական համակարգի մեջ՝ սկսած նախնական դպրոցական կրթությունից, հանրակրթությունից, բարձրագույն կրթությունից և հետբուհական կրթությունից:

 

Բայց, ամենակարևորը, ամփոփելով՝ այսօրվա առիթով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ ձեր կատարած աշխատանքի համար, որովհետև ես իմ խոսքի սկզբում նկարագրեցի, թե ի բնե ինչպիսի դժվար աշխատանք է դատախազի աշխատանքը: Դատախազը մեր ամենահայտնի հեքիաթներից մեկի՝ «Հազարան Բլբուլի» հերոսի նման պետք է կարողանա հաղթահարել բարձունքն առանց շեղվելու կողքից հնչող, գայթակղող և վախեցնող ձայներից: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ՝ ձեր կատարած աշխատանքի համար, որ, ահա, այդպիսի հետևողական, ամուր և հաստատուն քայլերով մենք գնում ենք առաջ: Ինչքան դժվար է դատախազի աշխատանքը, ինչքան դժվար էր պատերազմից և հայտնի իրադարձություններից առաջ, դրանից հետո ավելի դժվար է՝ մեզ հայտնի հանգամանքների բերումով, որովհետև էմոցիաներին ավելացել են նոր էմոցիաներ, ողբերգություններին ավելացել են բազմաթիվ նոր ողբերգություններ: Բայց, այնուամենայնիվ, դատախազական գործառույթն այն գործառույթն է, որ մեր պետականությանը պետք է թույլ տա հաղթահարել մեր ազգային հեքիաթում նկարագրված բարձունքը: Մենք ճշգրիտ հենց այդ հեքիաթում նկարագրված պայմաններում ենք քայլում, և մենք անպայման պետք է հասնենք մեր երազած բարձունքին: Կրկին շնորհակալություն եմ հայտնում և շնորհավորում եմ բոլորիս՝ Դատախազության աշխատողի օրվա առիթով»:

 

Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար՝ ՀՀ վարչապետի միջնորդությամբ և ՀՀ նախագահի հրամանագրերով Դատախազության համակարգի մի շարք աշխատակիցներ արժանացել են պետական պարգևների: Մասնավորապես՝

 

Մխիթար Գոշի մեդալով են պարգևատրվել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ Գարեգին Մանուկյանը, Լոռու մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը, Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանը և ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի պետ Արշակ Մարտիրոսյանը, Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճաններ են շնորհվել Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանին, ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Վաղինակ Ջանազյանին և ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Կարեն Կարապետյանին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրանց անձամբ է հանձնել պետական պարգևները՝ շնորհավորելով և մաղթելով արգասաբեր աշխատանք ի շահ Հայաստանի Հանրապետության:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հայաստանի բժիշկները անգործության համար մեղադրել են առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություններին. բողոքի ակցիա Կառավարության շենքի մոտ
ԿԽՄԿ. Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած հարյուրավոր մարդիկ շտապ մասնագիտացված բժշկական օգնության կարիք ունենԿԽՄԿ. Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած հարյուրավոր մարդիկ շտապ մասնագիտացված բժշկական օգնության կարիք ունեն
ՀՀ ֆինանսների նախարարն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են համագործակցության հեռանկարներըՀՀ ֆինանսների նախարարն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են համագործակցության հեռանկարները
ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղի իրավիճակից տուժած բնակչությանն օգնություն տրամադրելու հարցումՄԱԿ-ը պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղի իրավիճակից տուժած բնակչությանն օգնություն տրամադրելու հարցում
Էթնիկ զտումների մասին գրքի հեղինակը ձեռնպահ է մնացել արցախցիների նկատմամբ այդ եզրույթն օգտագործելուցԷթնիկ զտումների մասին գրքի հեղինակը ձեռնպահ է մնացել արցախցիների նկատմամբ այդ եզրույթն օգտագործելուց
Արցախից տեղահանված 19 հազար քաղաքացիներից 2500 - ն արդեն ապահովված են ժամանակավոր կացարաններով. փոխվարչապետԱրցախից տեղահանված 19 հազար քաղաքացիներից 2500 - ն արդեն ապահովված են ժամանակավոր կացարաններով. փոխվարչապետ
ԵՄ-ը լրացուցիչ 5 մլն եվրո կհատկացնի Արցախից բռնի տեղահանվածներին աջակցելու համարԵՄ-ը լրացուցիչ 5 մլն եվրո կհատկացնի Արցախից բռնի տեղահանվածներին աջակցելու համար
Անդրանիկ Թևանյանը, լրագրող Դավիթ Սարգսյանը և ԵՊՀ դասախոս Ցոլակ Հակոբյանն ազատ են արձակվելԱնդրանիկ Թևանյանը, լրագրող Դավիթ Սարգսյանը և ԵՊՀ դասախոս Ցոլակ Հակոբյանն ազատ են արձակվել
IDream՝ հատուկ Արցախից բռնի տեղահանված մեր երիտասարդների համարIDream՝ հատուկ Արցախից բռնի տեղահանված մեր երիտասարդների համար
Ժաննա Անդրեասյան. Արցախցի դպրոցականներն ու ուսանողներն ուսումնական գործընթացը կշարունակեն Հայաստանի կրթական հաստատություններումԺաննա Անդրեասյան. Արցախցի դպրոցականներն ու ուսանողներն ուսումնական գործընթացը կշարունակեն Հայաստանի կրթական հաստատություններում
Երևանում մեծ հանրահավաքը հետաձգվում է անորոշ ժամանակով.  Ազգային կոմիտեԵրևանում մեծ հանրահավաքը հետաձգվում է անորոշ ժամանակով.  Ազգային կոմիտե
Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է սանձազերծված, որի նպատակը միմյանց նկատմամբ ատելություն սերմանելն է. փոխխոսնակՀայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է սանձազերծված, որի նպատակը միմյանց նկատմամբ ատելություն սերմանելն է. փոխխոսնակ
Շվեդիան 15 մլն շվեդական կրոն է հատկացրել ԿԽՄԿ-ին՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության մարդասիրական կարիքները հոգալու համարՇվեդիան 15 մլն շվեդական կրոն է հատկացրել ԿԽՄԿ-ին՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության մարդասիրական կարիքները հոգալու համար
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը եղել է Պուտին-Ռաիսի բանակցությունների օրակարգումԼեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը եղել է Պուտին-Ռաիսի բանակցությունների օրակարգում
Կրեմլում Հայաստանի ներքին գործն են համարել Բայդենի հետ Փաշինյանի փոխգործակցությունըԿրեմլում Հայաստանի ներքին գործն են համարել Բայդենի հետ Փաշինյանի փոխգործակցությունը
Անկարայում չեն հրաժարվել Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցք բացելու նպատակից, բայց տեսնում են նաև այլընտրանքային ճանապարհԱնկարայում չեն հրաժարվել Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցք բացելու նպատակից, բայց տեսնում են նաև այլընտրանքային ճանապարհ
ԱՆ. Արցախում պայթյունից տուժած 7 քաղաքացի տեղափոխվել է Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն, 4-ի վիճակը գնահատվում է ծանրԱՆ. Արցախում պայթյունից տուժած 7 քաղաքացի տեղափոխվել է Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն, 4-ի վիճակը գնահատվում է ծանր
Արտակ Բեգլարյան. ականատեսների գնահատականներով՝ կրակի զոհ է դարձել ավելի քան 100 մարդԱրտակ Բեգլարյան. ականատեսների գնահատականներով՝ կրակի զոհ է դարձել ավելի քան 100 մարդ
ANCA-ն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին մեղադրել է Արցախի ժողովրդի ցեղասպանությանը մեղսակցության համարANCA-ն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին մեղադրել է Արցախի ժողովրդի ցեղասպանությանը մեղսակցության համար
ԱԺ հանձնաժողովը կքննարկի Հռոմի ստատուտը վավերացնելու հարցըԱԺ հանձնաժողովը կքննարկի Հռոմի ստատուտը վավերացնելու հարցը
ԱՄՆ ՄԶԳ ղեկավար. Հայաստանին տրամադրվող աջակցությունը վերջին շրջանում եռապատկվել է, պատրաստ ենք օգնել կառավարությանը նոր ի հայտ եկած խնդիրների կառավարման հարցումԱՄՆ ՄԶԳ ղեկավար. Հայաստանին տրամադրվող աջակցությունը վերջին շրջանում եռապատկվել է, պատրաստ ենք օգնել կառավարությանը նոր ի հայտ եկած խնդիրների կառավարման հարցում
Բլոգեր. Այն ամենն, ինչ արցախցիներն իրենց աշխատանքով ստեղծել են սերունդներով, կառուցել են, մշակել, լկտիաբար յուրացվելու է Ալիևի ռեժիմի կողմիցԲլոգեր. Այն ամենն, ինչ արցախցիներն իրենց աշխատանքով ստեղծել են սերունդներով, կառուցել են, մշակել, լկտիաբար յուրացվելու է Ալիևի ռեժիմի կողմից
ԱԺ փոխնախագահ. ռուս խաղաղապահները չպահեցին Լաչինի միջանցքը և չկանխեցին հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրաԱԺ փոխնախագահ. ռուս խաղաղապահները չպահեցին Լաչինի միջանցքը և չկանխեցին հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա
Կանադան դեսպան է նշանակել ՀայաստանումԿանադան դեսպան է նշանակել Հայաստանում
Անտոնովը Վաշինգտոնին կոչ է արել զերծ մնալ Հայաստանում հակառուսական տրամադրություններն արհեստականորեն ուժեղացնող ծայրահեղ վտանգավոր խոսքերից եւ գործողություններիցԱնտոնովը Վաշինգտոնին կոչ է արել զերծ մնալ Հայաստանում հակառուսական տրամադրություններն արհեստականորեն ուժեղացնող ծայրահեղ վտանգավոր խոսքերից եւ գործողություններից
Հայաստանի բոլոր մարզերում ստեղծվել են աշխատանքային խմբեր՝ փոխգործակցության եւ Արցախից բռնի տեղահանված անձանց աջակցության նպատակովՀայաստանի բոլոր մարզերում ստեղծվել են աշխատանքային խմբեր՝ փոխգործակցության եւ Արցախից բռնի տեղահանված անձանց աջակցության նպատակով
Մոսկվա. մեր բոլոր ջանքերի բացարձակ առաջնահերթությունը Լեռնային Ղարաբաղում զինված դիմակայության նոր բռնկման կանխումն էՄոսկվա. մեր բոլոր ջանքերի բացարձակ առաջնահերթությունը Լեռնային Ղարաբաղում զինված դիմակայության նոր բռնկման կանխումն է
Ալբերտ Բազեյանը կալանավորվել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ մահափորձ նախապատրաստելու կասկածանքովԱլբերտ Բազեյանը կալանավորվել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ մահափորձ նախապատրաստելու կասկածանքով
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը կոշտ է արձագանքել Բելգիայում Ադրբեջանի դեսպանի սարկազմինՀայաստանում Ֆրանսիայի դեսպանը կոշտ է արձագանքել Բելգիայում Ադրբեջանի դեսպանի սարկազմին
Կոլոննա. Ֆրանսիան պատրաստ է արտակարգ օգնություն ուղարկել Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում պայթյունի հետևանքով տուժածներինԿոլոննա. Ֆրանսիան պատրաստ է արտակարգ օգնություն ուղարկել Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում պայթյունի հետևանքով տուժածներին
ԱՄՆ Պետդեպարտամենտ. Ռուսաստանի վրա չի կարելի հույս դնել՝ որպես միջազգային գործընկերոջԱՄՆ Պետդեպարտամենտ. Ռուսաստանի վրա չի կարելի հույս դնել՝ որպես միջազգային գործընկերոջ
ԱՄՆ Պետդեպարտամենտը կարևորել է միջազգային առաքելության ուղարկումն Արցախ ՝ իրավիճակը դիտարկելու համարԱՄՆ Պետդեպարտամենտը կարևորել է միջազգային առաքելության ուղարկումն Արցախ ՝ իրավիճակը դիտարկելու համար
Ստեփանակերտում մանրամասներ են ներկայացրել Բաքվի հետ հանդիպումիցՍտեփանակերտում մանրամասներ են ներկայացրել Բաքվի հետ հանդիպումից
Նիկոլ Փաշինյանը բանակցություններ է վարել Սամանթա Փաուերի հետՆիկոլ Փաշինյանը բանակցություններ է վարել Սամանթա Փաուերի հետ
Ֆրանսիայի դեսպանը հերքում է արցախահայերին ընդունելու և ապաստան տրամադրելու Փարիզի պատրաստակամության մասին լուրերըՖրանսիայի դեսպանը հերքում է արցախահայերին ընդունելու և ապաստան տրամադրելու Փարիզի պատրաստակամության մասին լուրերը
Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 5580 անձԼեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 5580 անձ
ԵՊՀ-ում ակցիայի համար ձերբակալել են լրագրող Դավիթ ՍարգսյանինԵՊՀ-ում ակցիայի համար ձերբակալել են լրագրող Դավիթ Սարգսյանին
"Տաշիր" բարեգործական հիմնադրամը կացարանով կապահովի Արցախից բռնի տեղահանված 1000 անձի
Մոսկվա. Տարածաշրջանային գործերում Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին ջենթլմենական պայմանավորվածությունը պահպանելու փոխարեն տեղի տվեց  Արևմուտքի հորդորներինՄոսկվա. Տարածաշրջանային գործերում Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին ջենթլմենական պայմանավորվածությունը պահպանելու փոխարեն տեղի տվեց  Արևմուտքի հորդորներին
Ալիևն ու Էրդողանը դռնփակ բանակցություններ են վարելԱլիևն ու Էրդողանը դռնփակ բանակցություններ են վարել
ԻԻՀ դեսպանը Փաշինյանի հետ հանդիպմանը ընդգծել է Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության վերաբերյալ իրանական կողմի հստակ դիրքորոշումըԻԻՀ դեսպանը Փաշինյանի հետ հանդիպմանը ընդգծել է Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության վերաբերյալ իրանական կողմի հստակ դիրքորոշումը
Դատավորները հավանություն են տալիս կալանավորմանը. փաստաբանները կոչ են անում  իրավասու պետական մարմիններին վերադառնալ իրավական դաշտ և չանցնել անդառնալի կետըԴատավորները հավանություն են տալիս կալանավորմանը. փաստաբանները կոչ են անում  իրավասու պետական մարմիններին վերադառնալ իրավական դաշտ և չանցնել անդառնալի կետը
Իրավիճակը ծայրահեղ ծանր է Հայաստանի եւ հայ ժողովրդի համար. ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարԻրավիճակը ծայրահեղ ծանր է Հայաստանի եւ հայ ժողովրդի համար. ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար
Արցախի ՆԳՆ-ն որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել է 105 զոհված արցախցու դիԱրցախի ՆԳՆ-ն որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել է 105 զոհված արցախցու դի
Կրեմլ. Լեռնային Ղարաբաղի ներկա իրավիճակում գլխավորը երրորդ կողմի միջամտություն թույլ չտալն էԿրեմլ. Լեռնային Ղարաբաղի ներկա իրավիճակում գլխավորը երրորդ կողմի միջամտություն թույլ չտալն է
Վաշտի հրամանատարը կալանավորվել է զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեղադրանքովՎաշտի հրամանատարը կալանավորվել է զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեղադրանքով
ԶԼՄ. Իվանյան քաղաքում սկսվել է Բաքու-Ստեփանակերտ բանակցությունների երկրորդ փուլըԶԼՄ. Իվանյան քաղաքում սկսվել է Բաքու-Ստեփանակերտ բանակցությունների երկրորդ փուլը
Հայաստան են ժամանել Սամանթա Փաուերը եւ Յուրի ՔիմըՀայաստան են ժամանել Սամանթա Փաուերը եւ Յուրի Քիմը
Միացյալ Նահանգները հայ ժողովրդի կողքին են. ԱՄՆ սենատորՄիացյալ Նահանգները հայ ժողովրդի կողքին են. ԱՄՆ սենատոր
Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված 23 վիրավորից 4-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր. ՀՀ առողջապահության նախարարությունԼեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված 23 վիրավորից 4-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր. ՀՀ առողջապահության նախարարություն
Էդմոն Մարուքյան. Մենք ընդունում ենք, որ միջազգային խաղացողները, ինչպես նաև ռուս խաղաղապահները չեն կարողացել ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգության երաշխիքներըԷդմոն Մարուքյան. Մենք ընդունում ենք, որ միջազգային խաղացողները, ինչպես նաև ռուս խաղաղապահները չեն կարողացել ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգության երաշխիքները
Միացյալ Նահանգները Հայաստանին հեռվից կոնֆետ են ցույց տալիս: Ավելի շուտ՝ կոնֆետի թուղթը. փորձագետՄիացյալ Նահանգները Հայաստանին հեռվից կոնֆետ են ցույց տալիս: Ավելի շուտ՝ կոնֆետի թուղթը. փորձագետ
Ֆրանսիացի պատգամավոր. Ո՞վ կարող է հավատալ, որ ադրբեջանցիները թույլ կտան հայերին խաղաղ ապրել իրենց հողումՖրանսիացի պատգամավոր. Ո՞վ կարող է հավատալ, որ ադրբեջանցիները թույլ կտան հայերին խաղաղ ապրել իրենց հողում
«Լավ են անում». ԱԺ խոսնակը՝ ցուցարարների նկատմամբ բիրտ ուժի մասին«Լավ են անում». ԱԺ խոսնակը՝ ցուցարարների նկատմամբ բիրտ ուժի մասին
Ֆրանսիացի լրագրող. Ադրբեջանը հայ տղամարդկանց շուրջկալ է սկսումՖրանսիացի լրագրող. Ադրբեջանը հայ տղամարդկանց շուրջկալ է սկսում
Հայաստանի ՊՆ-ը կրկին հերքել է թշնամական կողմի պնդումներըՀայաստանի ՊՆ-ը կրկին հերքել է թշնամական կողմի պնդումները
Ֆրանսիայի նախագահը Ռուսաստանին մեղադրել է Արցախի հարցում Ադրբեջանին աջակցելու համարՖրանսիայի նախագահը Ռուսաստանին մեղադրել է Արցախի հարցում Ադրբեջանին աջակցելու համար
Պատգամավոր. Ոստիկանության պետն ու ՆԳ նախարարը երկրում արգելել են խաղաղ հավաքների անցկացումըՊատգամավոր. Ոստիկանության պետն ու ՆԳ նախարարը երկրում արգելել են խաղաղ հավաքների անցկացումը
Երևանում վերսկսվել են վարչապետի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներըԵրևանում վերսկսվել են վարչապետի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները
Միրզոյանը՝ ՄԱԿ-ում. Լեռնային Ղարաբաղի նկատմամբ էթնիկ զտումների քաղաքականությունն ավելի լայն պատկերի միայն մի մասն էՄիրզոյանը՝ ՄԱԿ-ում. Լեռնային Ղարաբաղի նկատմամբ էթնիկ զտումների քաղաքականությունն ավելի լայն պատկերի միայն մի մասն է
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Ֆրանսիայի նախագահը Ռուսաստանին մեղադրել է Արցախի հարցում Ադրբեջանին աջակցելու համարՖրանսիայի նախագահը Ռուսաստանին մեղադրել է Արցախի հարցում Ադրբեջանին աջակցելու համար
Փորձագետ. Ռուսների գլխավոր զենքը Հայաստանում ու Հայաստանի դեմ դա Փաշինյանն է, մնացածը խաղալիքներ են ընդամենըՓորձագետ. Ռուսների գլխավոր զենքը Հայաստանում ու Հայաստանի դեմ դա Փաշինյանն է, մնացածը խաղալիքներ են ընդամենը
Փորձագետ. Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում նոր իրողություն է ի հայտ եկելՓորձագետ. Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում նոր իրողություն է ի հայտ եկել
Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի շուրջ լսումները տեղի կունենան սեպտեմբերի 14-ինԼեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի շուրջ լսումները տեղի կունենան սեպտեմբերի 14-ին
ՄՔԴ նախկին դատախազ. Բայդենի վարչակազմը կարող է դառնալ Արցախում ցեղասպանության համար  պատասխանատուՄՔԴ նախկին դատախազ. Բայդենի վարչակազմը կարող է դառնալ Արցախում ցեղասպանության համար պատասխանատու
Իրինա Խակամադան Հայաստանում վարպետության դաս կանցկացնի  Հուզական կապիտալ. Ինչպես հույզերը վերածել եկամտիԻրինա Խակամադան Հայաստանում վարպետության դաս կանցկացնի Հուզական կապիտալ. Ինչպես հույզերը վերածել եկամտի
Միգուցե, եկե՞լ է ժամանակը համազգային մոբիլիզացիայի համար. Դավիթ ԱնանյանՄիգուցե, եկե՞լ է ժամանակը համազգային մոբիլիզացիայի համար. Դավիթ Անանյան
Դ.Պեսկով. Ռուսաստանը չի կարող հեռանալ ՀայաստանիցԴ.Պեսկով. Ռուսաստանը չի կարող հեռանալ Հայաստանից
Հայաստանի և Ադրբեջանի միջև մարտական գործողությունների վերսկսման ռիսկը զգալիորեն աճել է. փորձագետՀայաստանի և Ադրբեջանի միջև մարտական գործողությունների վերսկսման ռիսկը զգալիորեն աճել է. փորձագետ
ԿԸՀ-ն ընդունել է քաղաքացիների ստորագրությունների լրացված ձևաթղթերի 5 տուփԿԸՀ-ն ընդունել է քաղաքացիների ստորագրությունների լրացված ձևաթղթերի 5 տուփ
Գեներալ. Արցախը կարող է պայքարել և մնալ հայկական միայն մեկ պարագայումԳեներալ. Արցախը կարող է պայքարել և մնալ հայկական միայն մեկ պարագայում
Երևանի բնակիչները, հիմնականում, անտարբեր են ավագանու ընտրությունների նկատմամբԵրևանի բնակիչները, հիմնականում, անտարբեր են ավագանու ընտրությունների նկատմամբ
Իրավապաշտպանը պատահական չի համարում այնպիսի հայամետ գործիչների մուտքի արգելումը Հայաստան, ինչպիսիք են Վիկտոր Կրիվոպուսկովը և Կոնստանտին ԶատուլինըԻրավապաշտպանը պատահական չի համարում այնպիսի հայամետ գործիչների մուտքի արգելումը Հայաստան, ինչպիսիք են Վիկտոր Կրիվոպուսկովը և Կոնստանտին Զատուլինը
Քաղաքապետի թեկնածու. Կառավարությունն ու խորհրդարանական ընդդիմությունը քաղաքական պինգ-պոնգ են խաղումՔաղաքապետի թեկնածու. Կառավարությունն ու խորհրդարանական ընդդիմությունը քաղաքական պինգ-պոնգ են խաղում
Արցախի նախագահը հրատապ ուղերձ է հղել միջազգային հանրությանը ՝ խնդրելով կասեցնել Արցախի ժողովրդի ցեղասպանությունըԱրցախի նախագահը հրատապ ուղերձ է հղել միջազգային հանրությանը ՝ խնդրելով կասեցնել Արցախի ժողովրդի ցեղասպանությունը