
ՊրոԿրեդիտ բանկը չափավոր և կայուն զարգանում է, վստահություն ներշնչելով ինչպես իր հաճախորդներին, այնպես էլ օտարերկրյա ներդրողներին: Հատկապես այդ վստահության շնորհիվ է, որ 2014 թվականին բանկի շահույթը 22 մլն.դրամից աճեց մինչև 502 մլն.դևան: Ինչպես ԱրմԻնֆո
գործակալությանը տեղեկացվել է Բանկի
մամուլի ծառայությունից, 2014 թվականը լի էր
մարտահրավերներով, պայմանավորված շուկայական զարգացումներով, սակայն ՊրոԿրեդիտ
բանկը, հավատարիմ մնալով իր սկզբունքերին, մարտահրավեր նետեց դժվարություններին:
«2008թ.-ից ի վեր հայաստանյան ՊրոԿրեդիտ բանկն իր որդեգրած
քաղաքականության համաձայն միտված է եղել հաճախորդների հետ երկարաժամկետ և կայուն
հարաբերությունների ստեղծմանը: Արդյունքում, 2013թ. Բանկն առաջին անգամ հատեց
ծախսածածկման շեմը՝ գրանցելով 22 մլն դրամ տարեկան շահույթ, իսկ արդեն 2014թ.
ընթացքում վաստակած շահույթը կազմեց 502 մլն դրամ` ապահովելով 5,7% կապիտալի
եկամտաբերություն: Հատկանշական է, որ նշված արդյունքի հիմքում ընկած է Բանկի
կողմից կայուն և հավասարակշռված զարգացումը, ինչը ևս մեկ անգամ վստահություն է
ներշնչում թե հաճախորդներին և թե միջազգային ներդրող կազմակերպություններին:
Նման բարձր վստահության մասին է վկայում
նաև 2014թ. ընթացքում ՊրոԿրեդիտ Հոլդինգի կողմից Բանկին 7,5 մլն ԱՄՆ դոլար
ստորադաս փոխառության տրամադրումը, որը նպատակաուղղված է եղել Բանկի կայունության
և աճի ապահովմանը:
Բանկի ընդհանուր կապիտալը 2014 թվականի տարեվերջին կազմել է
11,8 մլրդ դրամ, որը համապատասխանում է Կենտրոնական Բանկի կողմից սահմանված
պահանջներին»,-նշել է Բանկի բյուջետավորման, վերահսկման և հաշվետվությունների
բաժնի ղեկավար Գոռ Գաբուզյանը:
Նշենք, որ Հայաստանում
ՊրոԿրեդիտ Բանկը սկսել է իր գործունեությունը 2008թ. փետրվարի 5-ին: Այն
հանդիսանում է միջազգային ՊրոԿրեդիտ խմբի անդամ, որի գործունեությունը
ղեկավարվում է Գերմանիայում գտնվող ՊրոԿրեդիտ Հոլդինգի կողմից: Խումբը գործում է
Արևելյան Եվրոպայում, Լատինական Ամերիկայում և Գերմանիայում: ՊրոԿրեդիտ Հոլդինգը և
Գերմանիայի
ՊրոԿրեդիտ Բանկը վերահսկվում են Գերմանիայի ֆինանսական վերահսկողության մարմնի
(BaFin) կողմից, որը մեծապես կարևորում է ՊրոԿրեդիտ ընկերությունների
հուսալիությունն ու կայունությունը: Հայաստանի ՊրոԿրեդիտ Բանկը 100% արտասահմանյան
կապիտալով բանկ է, որը տրամադրում է ֆինանսական ծառայությունների ամբողջ փաթերը և
որի ուշադրության կենտրոնում է փոքր և միջին ձեռնարկությունների զարգացումը,
ինչպես նաև բնակչության մոտ խնայողական մշակույթի տարածումը: 2014 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Բանկի բաժնետերերն են` ProCredit Holding AG` 79,51%, KfW` 9,66% և EBRD` 10,83%: