Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի 2020թ. ագրեսիան եւ դրա հետեւանքները լեգիտիմացնող ցանկացած փորձ / հայտարարություն ոչ միայն անընդունելի է, այլեւ խախտում է միջազգային իրավունքի հայտնի նորմերը: Այդ մասին հայտարարել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։
"Հակամարտությունը պետք է կարգավորվի մեր ինքնորոշման լիակատար իրավունքի հիման վրա", - թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Բեգլարյանը: